Կոլումբիան փակում է իր դեսպանատները 15 երկրներում

Կոլումբիայի նորընտիր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելան հայտարարել է, որ իր պաշտոնավարման պահից սկսած երկրի պետական ծախսերի օպտիմալացման քաղաքականության շրջանակներում նախատեսում է փակել Կոլումբիայի դեսպանատները 15 երկրներում,։ Նա այս մասին ասել է հեռուստատեսային ուղերձում։
Այդ դեսպանատներ են՝ Ադրբեջանում, Հունգարիայում, Ռումինիայում, Չեխիայում, Կուբայում, Ալժիրում, Բարբադոսում, Եթովպիայում, Գանայում, Հայիթիում, Մալայզիայում, Նիկարագուայում, Սենեգալում և Հարավային Աֆրիկայում։
Նա նաև հաստատեց, որ Կոլումբիան կդադարեցնի Պաղեստինում դեսպանատուն բացելու գործընթացը։
Հիշեցնենք ,որ Աբելարդո դե լա Էսպերիելան հաղթեց Կոլումբիայի նախագահական ընտրություններում այս տարվա հունիսին ։ Նա պաշտոնապես պետության ղեկավարի պաշտոնը կստանձնի օգոստոսի 7-ին։
