Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՊ-ը հասցեավորել է Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ տեսակցությունն արգելված լինելու հարցը

23/07/2026
- Իրավունք

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի  հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 13-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Գուրգենի Մանուկյանի հետ: Արձանագրվել են նրա կողմից ներկայացված հանգամանքները, ուսումնասիրվել պահման պայմաններն ու վերաբերելի փաստաթղթերը. հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Առանձնազրույցի ընթացքում Արեգնազ Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, հայտնել է, որ իր նկատմամբ դատարանի կողմից կիրառված հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում հաղորդակցվել դստեր հետ։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ամրագրված՝ դատական վարույթին միջամտելու արգելքով պայմանավորված՝ Պաշտպանը չի քննարկում կոնկրետ քրեական վարույթով դատական ակտերի վերաբերյալ անհատական բողոքները։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կալանքը և դրա հետ փոխկապված իրավունքների սահմանափակումները ենթադրում են անձի իրավունքներին առավել խիստ միջամտություն, Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար բարձրաձայնում է դրանց առնչվող հարցերը։

Նկատի ունենալով այն, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված սահմանափակումը տարածվել է նաև վերջինիս անչափահաս դստեր վրա, իսկ դա ենթադրում է նաև երեխայի լավագույն շահի հաշվառում և անհրաժեշտ զգայունության պահպանում այլ հարցերի թվում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված` դստեր հետ հաղորդակցության սահմանափակումները վերանայելու հնարավորությունը քննարկելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանը հասցեավորել է անձի կողմից խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո։

Հաշվի առնելով դեպքի զգայունությունը՝ Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում նաև գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման

հնարավորությունը քննարկելու ուղղությամբ։ Նշված տեղեկատվությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման:

Հրապարակման ենթակա այլ տեղեկությունների առկայության դեպքում ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ:

Նախորդ գրառումը

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

Հաջորդ գրառումը

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

Համանման Հոդվածներ

Իրավունք

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026
Screenshot
Իրավունք

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026
Իրավունք

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026
Իրավունք

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

24/06/2026
Հաջորդ գրառումը

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

Լրահոս

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

23/07/2026

Առինջ մոլում այսօր կեսօրից լարված իրավիճակ է․ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կապարակնքել են տոնավաճառի բազմաթիվ տաղավարներ։ Ինչպես նշեցին աշխատակիցներից շատերը, իրավապահներն...

ՄԻՊ-ը հասցեավորել է Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ տեսակցությունն արգելված լինելու հարցը

23/07/2026

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի ...

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական