Ուրբաթ, Հուլիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

Գրիգոր Առաքելյան
03/07/2026
- 03 Հուլիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին լուրը շատերի մոտ կարող է հուզական արձագանք առաջացնել: Ոմանք կասեն, որ հրեական պետությունը վերջապես պատմական արդարության կողմն է կանգնել եւ հաղթահարել այն քաղաքական բարդույթները, որոնք տասնամյակներ շարունակ խոչընդոտում էին նման որոշմանը:

Սակայն միջազգային քաղաքականությունը հազվադեպ է առաջնորդվում բարոյական զգացումներով: Այն առաջնորդվում է միմիայն  շահերով:

Հետեւաբար, այս որոշումը գնահատելիս առավել կարեւոր է հասկանալ,  թե ինչու հիմա Իսրայելում «խիղճ արթնացավ», այլ այն, թե ինչու հենց այս պահին Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձավ Իսրայելի արտաքին քաղաքականության գործիք:

Պատասխանը պետք է փնտրել ոչ թե պատմության, այլ տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական իրողությունների մեջ: Այսօր Թուրքիան եւ Իսրայելն աստիճանաբար վերածվել են տարածաշրջանային մրցակիցների: Եթե նախկինում երկու երկրների հարաբերություններում առկա հակասությունները հնարավոր էր զսպել ռազմավարական համագործակցության միջոցով, ապա այժմ այդ հակասությունները տեղափոխվել են բաց քաղաքական դիմակայության փուլ:

Այս պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնում է ոչ միայն պատմական արդարության ակտ, այլեւ Անկարայի նկատմամբ քաղաքական ճնշման արդյունավետ միջոց:

Կարծում ենք՝  նույնիսկ կարեւոր չէ, թե ինչ հանգամանքներ են Իսրայելին դրդել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: Կարեւորը հանգամանքների բերումով մեր շահերի համընկնումն է: Նույնիսկ էական չէ, թե պաշտոնական Երեւանն ինչպես կարձագանքի այդ փաստին կամ ընդհանրապես կարձագանքի՞, թե՞ ոչ:

Մի կողմ դնելով հրեաների մոտ խիղճ արթնանալու մասին հուզական դատողությունները՝ արձանագրենք, որ այսօր Թուրքիան եւ Իսրայելն ունեն միմյանց չհանդուրժելու բազմաթիվ պատճառներ: Այդ երկու պետությունների միջեւ նույնիսկ պաշտոնապես կասեցված են տնտեսական հարաբերությունները:

Անկարան համոզված է, որ Թուրքիայի անվտանգության սահմաններն այսօր սկսվում են Հալեպից, Դամասկոսից եւ Բեյրութից, ուստի Իսրայելին «սթափեցնելու» հրամայականը Թուրքիայում համարվում է առաջնահերթություն:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 10-ին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի եւ Լիբանանի վրա հասել են այնպիսի մակարդակի, որը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը:

Նա սիոնիզմը բնութագրել է որպես վտանգավոր եւ ծայրահեղական գաղափարախոսություն, որը սպառնալիք է Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի համար: Դրանից ելնելով՝ Էրդողանը կոչ է արել դիմակայել սիոնիզմի ծայրահեղական գաղափարախոսությանը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իր հերթին, Էրդողանին անվանել է «հրեատյաց բռնապետ», որը «ճնշում է իր հակառակորդներին, ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, աջակցում է ՀԱՄԱՍ-ին, ճնշում է սեփական ժողովրդին եւ բանտարկում քաղաքական ընդդիմախոսներին»: Նեթանյահուի խոսքով՝ Էրդողանը վերջին մարդն է, որը կարող էր իրեն եւ Իսրայելին բարոյականության դասեր տալ:

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ լարվածությունն ավելի սրվեց նաեւ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիի հայտարարություններից հետո: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովում նա կոչ արեց «ազատագրել» Երուսաղեմը՝ հայտարարելով. «Ինչպես տեսանք Դամասկոսի, Հալեպի եւ Ղարաբաղի ազատագրումը, այնպես էլ Աստծո կամքով մի օր կտեսնենք Երուսաղեմի ազատագրումը»:

Իսրայելի պաշտպանության նախարարը, անդրադառնալով «Ղարաբաղի ազատագրումը տեսած եւ Երուսաղեմի ազատագրումը երազող» Չիֆթչիի հայտարարությանը, պատասխանել է. «Երուսաղեմը Կոստանդնուպոլիս չէ, եւ Օսմանյան կայսրությունը, որի վերածննդի մասին երազում է Էրդողանը, վաղուց արդեն փլուզվել է»:

Ավելորդ ենք համարում նաեւ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների որոշակի փուլում Անկարան նույնիսկ պատրաստ էր ավելի ակտիվ դեր ստանձնել Իրանին աջակցելու հարցում՝ Իսրայելին «պատժելու» նպատակով:

Թուրքիային ավլի շատ «ցավ պատճառելու» ձգտումից ելնելով՝ Իսրայելի վարչապետը գտավ մի թեմա, որը հարվածում է Թուրքիայի միջազգային հեղինակությանը, դիվանագիտական դիրքերին, ինչպես նաեւ իրավական եւ տարածքային հնարավոր հետեւանքների տեսանկյունից առավել զգայուն հարցերից մեկին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Իսրայելում լավատեղյակ են թուրքական կողմի կտրուկ, նյարդային եւ համակարգված արձագանքներին յուրաքանչյուր նոր ճանաչման դեպքում: Այդ թեման շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության ամենախոցելի կետերից մեկը:

Հարցի կարեւորությունը թուրքական քաղաքական էլիտայի համար երեւում է նաեւ նրանից, թե որքան պետական միջոցներ են ուղղվում դրա դեմ պայքարին: Թուրքիան տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում աշխարհով մեկ, հատկապես ԱՄՆ-ում, լոբբիստական ընկերություններ վարձելու, ժխտողական թեզեր տարածելու, գրքեր հրատարակելու եւ արխիվային նյութերի սեփական մեկնաբանությունը առաջ մղելու համար:

Բնականաբար, Անկարայի պատասխանը չուշացավ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման ընդունմանը՝ այն որակելով որպես «չարամիտ քայլ»: Հայտարարության մեջ նշվում է. «Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող եւ Միջազգային արդարադատության դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով քննվող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները»:

Չնայած Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական լարվածությանը՝ հակամարտող կողմերն ունեն երկու մտերիմ դաշնակից, որոնք, լարվածության վերահսկողությունից դուրս գալու դեպքում, հավանաբար կփորձեն միջնորդի դեր ստանձնել Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ: Իսրայելի երկու դաշնակիցներն են՝  Իլհամ Ալիեւը եւ Դոնալդ Թրամփը:

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թել Ավիվը սերտ ռազմավարական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այդ պատճառով էլ որոշման մասին լուրը տարածվելուց անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով Թել Ավիվին վերանայել այդ որոշումը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ 1915 թվականի իրադարձություններին վերաբերող պատմական փաստերը «խեղաթյուրված են», որ այս զգայուն պատմական հարցը քաղաքական որոշումների գործիք դարձնելն անընդունելի է:

Ադրբեջանը, որն այս հարցում մշտապես գործել է իր ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ նույն դիրքերից, Իսրայելի այս քայլը ո՛չ միայն չի գնահատում որպես խաղաղությանն ուղղված նախաձեռնություն, այլեւ համոզմունք է հայտնում, որ նման գործողությունները Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին նոր խոչընդոտներ կստեղծեն:

Թուրքիայի եւ Իսրայելի մյուս դաշնակիցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր պաշտոնավարման ընթացքում եւ ապրիլի 24-ի ամենամյա ուղերձներում Հայոց ցեղասպանությունը մշտապես բնութագրել է որպես «Մեծ եղեռն»՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից:

Մինչ Իսրայելի կառավարության այս նախաձեռնությունը, Թրամփի նման մոտեցումը հիմնականում պայմանավորված էր Թուրքիայի հետ գործընկերային հարաբերությունները պահպանելու քաղաքականությամբ: Կարծում ենք, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժվար թե էական ազդեցություն ունենա Թրամփի դիրքորոշման վրա եւ նրան դրդի այս հարցում կտրուկ քայլերի:

Իսկ մենք՝ հայերս, անտեսելով Իսրայելի այս քայլի հուզական բաղադրիչը եւ հասկանալով դրա պրագմատիկ հիմքերը, պետք է սթափ գնահատենք Հայաստանի եւ Իսրայելի շահերի ժամանակավոր համընկնման կարեւորությունը: Չէ՞ որ, եթե չես կարողանում ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա, ապա պետք է կարողանաս հետեւել իրադարձությունների զարգացման արդյունքում ձեւավորվող նպաստավոր իրավիճակներին եւ օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

Նախորդ գրառումը

«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

Հաջորդ գրառումը

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

Համանման Հոդվածներ

03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
03 Հուլիսի, 2026

«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

03/07/2026
Հաջորդ գրառումը

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

Լրահոս

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026

Սահմանադրական դատարանը 7 քաղաքական ուժերի (մնացել էին 6-ը) դիմումներով դատաքննության փուլն ավարտել է եւ անցել խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի հուլիսի...

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026

Հունիսի 25-ին Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը գրառում էր արել X-ում՝ «կառավարության հաջորդ նիստում նախագիծ կներկայացնեմ, որ նպատակաուղղված կլինի Իսրայելի...

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026

Գիտնականները զգուշացնում են օվկիանոսների տաքացման լուրջ հետեւանքների մասին: Գերմանական Քիլ քաղաքի Գեոմար օվկիանոսների հետազոտությունների Հելմհոլց կենտրոնի տվյալների համաձայն, ջերմաստիճանի ներկա...

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին լուրը շատերի մոտ կարող է հուզական արձագանք առաջացնել: Ոմանք կասեն, որ հրեական պետությունը...

«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

03/07/2026

Հունիսի 26-ին այս վերնագրով հոդված է հրապարակվել եգիպտոսյան «Ալմասրի Ալյոում» (Almasry Alyoum) թերթում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցը...

Քրիստոնյաներին մերձենալու Իսրայելի նոր կեղծավոր քայլը

03/07/2026

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից ստորեւ թարգմանաբար ներկայացվող (որոշ հապավումներով) հոդվածի հեղինակը առաջին սերնդի ամերիկահայ է, որն ապրում է Սան Ստեֆանոյի ծովածոցային...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական