1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ վայրագությունների մասին հիշողության ձեւավորված մշակույթ: Հայտնի է, որ գաղութարարներն երեխաներին բռնի խլում էին իրենց մայրերից, բերում կաթոլիկ միսիոներների Կասայ կայան: 1960- ականների սկզբին արդեն Բելգիայի գաղութներում 1000 -ավոր երեխաներ առեւանգվել էին, տեղավորվել գիշերօթիկներում, քանի որ նրանց հայրերը սպիտակամորթ եվրոպացի էին: Գաղութարարների կարծիքով այդ երեխաները չպիտի գոյություն ունենային: Ֆիլիպե թագավորը 2022-ին Կոնգոյում ցավակցել, բայց ներում չի խնդրել: Հունիսի 17-ին ԶԼՄ-ները հաղորդեցին՝ բելգիական դատարանի վճռով մայրերից խլված 5 կնոջ 50 000 եվրո հատուցում է տրամադրվելու: Մարդկության դեմ ոճիրները պատիժ գտնում են, եթե կա պահանջատեր:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Լեա Տավարեսին մորից խլելու համար Բելգիան հատուցում կտրամադրի:
Լուսանկարը՝ ard-ի











