Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առեղծվածային վրձնի տիրակալը

19/06/2026
- 19 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Փարավոն Միրզոյան. անուն՝ որ վաղուց իր ուրույն տեղն ու դերն ունի հայ մշակութային արժեհամակարգում ու միջազգային հարթակում

 ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի յուրաքանչյուր ստեղծագործություն արվեստի յուրօրինակ ու մնայուն գործ է: Ինտելեկտուալ արվեստագետ, որի վրձնահարվածից ծնվում է կյանք ու սեր: Տիեզերքը բարեհաճ է գտնվել նրա հանդեպ եւ շռայլորեն շնորհել է տաղանդ:  Աշխատասիրության, ձգտման ու ակադեմիական փայլուն կրթության շնորհիվ այն հասել է կատարելության:

Վարպետի արվեստում չկա կրկնօրինակում, նա հարթել է իր ուղին` ձեւավորելով ուրույն ձեռագիր, ոճ, գեղագիտական ճաշակ, համարձակ ներկայանալի Ես:

Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում, Սյունյաց աշխարհում ծնունդ առած արվեստագետի ոգեշնչման աղբյուրը հենց հայրենիքն է: Այն առավել արտացոլված է կտավներում, որոնք շնչում են հայրենի հողի, ջրի, արեւի, լեռների, ծառ ու ծաղկի համահունչ սինթեզով: Յուրաքանչյուր կտավում ներդաշնակ, հարմոնիկ լուծումներով է միահյուսված պոեզիան, երաժշտությունը եւ գեղանկարչությունը: Միրզոյանի գունապնակը վառ է, ուրախ, նա սետղծագործում է մաժորային տոնայնության  մեջ: Անգամ իր հոգու ու ժողովրդի ցավը, վիշտը, կարոտը հանգուցալուծում է մտավորականին վայել ճշգրիտ ուղով` դեպի լույսը, արեւն ու կյանքը:

Խիստ ու խրոխտ այս արվեստագետի հոգին իրականում շատ նուրբ ու փխրուն է. այդ են վկայում այն բազմաթիվ կտավները, որոնք զարդարում ու լուսավորում են Հայաստանի ու տարբեր երկրների շատ թանգարաններ:  Չափազանց նուրբ, զգայական գիծ կա նրա մեջ, որ հասնում է երկնային սահմանագծին: Նա կարողանում է առանց ավելորդ ջանք գործադրելու հմտորեն որսալ ակնթարթը եւ հավերժացնել:

Որպես բարձր մտավորոական կերտել ու կերտում է գործեր, որ մեր ժողովրդի մշակութային ժառանգության հաստատուն մաս են կազմում: Փարավոն Միրզոյանի  արվեստը արդիական է ու համամարդկային: Ունենալով անսահմանափակ ստեղծագործական մտահորիզոն, նա կոտրել է բոլոր կարծրատիպերը` հատելով անսահմանության շեմը, չդավաճանելով իր ես-ը, դավանած հոգեւոր- բարոյական արժեքները եւ ազգային դիմագիծը: Նրա արվեստը բազմաժանր է, ընդգրկում է ռապսոդիաներ, ռեքվիեմներ, էտյուդներ, մինչեւ անգամ «Թռչնի համբույր» պրելյուդ` ի դեմս բնապատկերների, նատյուրմորտների, դիմանկարների, գծանկարների:

Երաժշտափիլիսոփայական ելեւէջները վառ արտահայտված են նկարչի արվեստում: Յուրաքանչյուր ոք դիտելով նրա կտավները` կտեսնի, կլսի այն հոգեհմա երաժշտությունը, որն այդ պահին համահունչ է իր սրտի զարկին ու կյանքի ռիթմին:  Նա գտել է մարդկային գենետիկ կոդի առեղծվածը եւ կարողացել վրձնահարվածով` հավերժացնել ու աշխարհին ներկայացնել բարձրագույն սիրո դրսեւորումները, թողնելով այն լույսն ու ստվերը, որ առկայծում է սատանայական կրքից մինչեւ կապույտ անուրջներ:

 Ներթափանցելով նկարչի մոգական աշխարհ, թվում է բացահայտում ես անտեսանելին, անիրականը, սակայն հեղինակն ունի գաղտնիք, որը հասու չէ սովորական մահկանացուներին: Փարավոնն է թելադրում տեմպն ու ռիթմը իր առեղծվածային կտավի, որի բանալին միայն ինքն ունի: Ճշգրիտ, հարմոնիկ լուծումներով գունային խաղը նրա ստեղծագործություններում հնչում է իբրեւ կատարյալ տաղ, որտեղ անգամ դադարն ունի իր մեղեդին:  

Օժտված արվեստագետի կյանքում գերիշխում է սերը, որն էլ իր շնորհին միաձուլվելով` ստեղծում է գլուխգործոցներ:

2026 թվականի ամանորյա հեքիաթը հրեղեն ձիու կերպարն է, որ պատկերել է Վարպետը, կարծես երազից ծնված մի տեսիլք: Կապույտը, որպես խաղաղության ու վեհության խորհրդանիշ, ճերմակը` աներեւույթ հրաշքի ծնունդ: Հստակ պատկերված է փերու բերած ավետիսը եւ  մոգական ալյակների խաղը` որպես հաղորդություն մարդկությանը:
Եվ այն հնչում է Սուրբ ծննդյան գիշերը` իբրեւ «Տաղ Աստվածածնա»…

Գարնանամուտին գույների մաեստրոյի սիրառատ ու երփներանգ ներաշխարհից ծնունդ է առել մեկ այլ գլուխգործոց:  Նա կտավին է անմահացրել « Եդեմական պարտեզ` նրբագեղ հայուհու ծաղկունքով»:  Այստեղ նկարագրված է կյանք, սեր ու կին, որտեղ իշխում է կանացի նրբությունը, քնքշությունը, վեհությունը: Ծաղկած պարտեզը կնոջ բույրն ունի` վարդագույն կյանքի խորհդով: Ըստ Փ. Միրզոյանի, վրձնի կտավը հնչում է Սայաթ Նովայի քնարական սիրերգությամբ, իրական ու երեւակայական աշխարհում:

Յուրաքանչյուր գաղափար, որը արդեն կտավ է դառնում, ունի իր ասելիքը, տրամադրությունը, զգացմունքը եւ, իհարկե, տիեզերքից եկող ուժը, որը հենց հիմքն է ճշմարիտ արվեստի եւ արվեստագետի առաքելության:

…Ապրիլի 24, խորհրդանշական երեք մեկ` 111 տարի.

Փարավոն Միրզոյան, մտավորականը, արվեստագետը, ՀՀ ժողովրդական նկարիչը եւ հայ ազգի նվիրյալ զավակը, հայրենիքում ապրող եւ արարող անձը`  իր մտորումներով, հայրենիքի սպիացած, բայց չմոռացվող վերքերի ցավերով տարված, այդ օրը երեկոյան իրենից անկախ, վերին ուժերի մղումով` կյանքի է կոչում եւս մի գլուխգործոց` «Վերածնունդ»:  Հայ քրիստոնեա ազգի դարավոր պատմությունն է այս կտավում, որը վերածնվելով բազմիցս` ապրելով ապրեցնում է, հնչելով  մաժորային տոնայնությամբ :

Բելառուսիայի հանրապետության ազգային արվեստի թանգարանի գլխավոր տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ` Վլադիմիր Պրոկոպցովը նկարչի տեղի անհատական ցուցահանդեսից տպավորված՝ որակել է նրան հայ ազգի խիստ հազվագյուտ նկարիչ. «Փ. Միրզոյանի արվեստը բաց պատուհան է դեպի տիեզերք, որտեղ Վարպետի վառ աստղը շլացնում է, իր տաղանդի լույսով եւ առեղծվածով»:

Լեհ արվեստաբան Բոգուսլավ Դեպտուլան Լեհաստանում, Սոպոտի պետական արվեստի պատկերասրահում կայացած Վարպետի անհատական ցուցահանդեսից ոգեշնչված ասել է. «Հանգստություն, գեղեցկություն, կենդանի գույներ, ահա սա՛ է հաճույքի նկարչի` Փարավոն Միրզոյանի արվեստը»:

Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Գուսեւը, որ գույների մաեստրոյին գիտի դեռ ուսանողական տարիներից, փաստել է, որ ո՛չ բարձր կոչումներն ու տիտղոսները, ո՛չ վաստակած համբավն ու փառքը երկրի սահմաններից դուրս չեն խանգարել նրան մնալ այդպիսին, ինչպիսին կար ի սկզբանե, ինչով օժտված էր բնությունից, այն է` հրաշալի ՀԱՅ նկարիչ:

Արվեստագիտության թեկնածու Եկատերինա Իզուֆատովան նկատել է, որ նկարիչը ընկալում է աշխարհը ոչ միայն որպես վառ ու տոնական մի պատկեր, այլ նաեւ որպես զգացմունքների ու տրամադրությունների դրամա: Մեզ մնում է միայն զգալ այն, կռահել էներգիայի ուղղվածությունը, քողարկված կյանքը` արտահայտված Փարավոն Միրզոյանի անաղարտ պլաստիկության հմայքով:

Կարեն Միքայելյան արվեստաբանի կարծիքով` Փարավոն Միրզոյանի հոգեւոր եւ գեղարվեստական խորը, անդուլ որոնումների կենդանի ուժը նրան թույլ է տալիս նշանակալի տեղ զբաղեցնել վերջին շրջանի հայ արվեստի համատեքստում:  Նա գտել է իր երկրի սեփական տեսանկյունը, երկրի ուրույն զգացողությունը, եւ դա է ամենակարեւորը:

Ըստ ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, արձակագիր Տիգրան Նիկողոսյանի ինքնատիպ այս նկարչի վրձնի ուժը ծննդավայրից է, ուր իր հայրենակից Համո Սահյանի բնորոշմամբ` ամպը ամպից է կախվում ու սարն հենվում է սարի ուսին, ուր թվացյալ միատոն գույներին մեկ էլ գալիս խառնվում են ուշացած գարնան կամ կարճատեւ ամռան մի օր լեռներում շքեղորեն ծաղկող ալպիական մարգագետիններում բացված ծաղկագորգերի գույները: Միրզոյանի կտավներում տեսնելով գույների վարպետ համադրությունները զարմանալի է, թե ինչպես է սովորականի մեջ տեսել անսովորը, եւ հենց այստեղ է նկարչի հաղթանակը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Հովիկ Հովեյանը նկատել է` Փարավոնի գեղանկարչությունն իրականության գունապատկերային հապավումն է: Բոլոր երանգները սկսվում են մեծատառ առոգանությամբ եւ հասնում տրանսցենդենտալի եզրագծի:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժշտի խոսքով` Փ. Միրզոյանի արվեստում կան շատ նուրբ, վիրտուոզ, ոգեղեն կտավներ, եւ կան երկրային, հողեղեն կրքերի բախումներ: Այս երկու բեւեռների միջեւ` ՄԱՐԴՆ է:

Հայ մեծանուն նկարչի աշխատանքները պահվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի հանրապետությունների թանգարաններում եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հնդկաստանի եւ այլ երկրների մասնավոր հավաքածուներում:

Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախորդ գրառումը

«Թուրքիան օգտագործում է Հայաստանը՝ Կենտրոնական Ասիա թափանցելու համար». Ալ Մայադին

Հաջորդ գրառումը

Ճապոնական ամենամեծ թերթի հայկական անդրադարձը

Համանման Հոդվածներ

Screenshot
19 Հունիսի, 2026

Ճապոնական ամենամեծ թերթի հայկական անդրադարձը

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Թուրքիան օգտագործում է Հայաստանը՝ Կենտրոնական Ասիա թափանցելու համար». Ալ Մայադին

19/06/2026
19 Հունիսի, 2026

Գեորգի Սահակով. «Ամեն ինչ մեր կամքի մեջ է»

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Հայաստանի ընտրություններում չափազանց շատ բան էր դրվում խաղասեղանին»

19/06/2026

Լրահոս

Screenshot

Ճապոնական ամենամեծ թերթի հայկական անդրադարձը

19/06/2026

Ճապոնիայի ամենամեծ թերթը՝ «Յոմիուրի Շիմբուն»-ը, հունիսի 8-ի համարում անդրադարձել է Մելինե Մեսրոպյանի եւ Արիսա Օտայի «Ճապոնիայում ապրած «սփյուռքը». Դիանա Աբգարը...

Առեղծվածային վրձնի տիրակալը

19/06/2026

Փարավոն Միրզոյան. անուն՝ որ վաղուց իր ուրույն տեղն ու դերն ունի հայ մշակութային արժեհամակարգում ու միջազգային հարթակում  ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի...

«Թուրքիան օգտագործում է Հայաստանը՝ Կենտրոնական Ասիա թափանցելու համար». Ալ Մայադին

19/06/2026

Երեւի ավելորդ չէ երբեմն իմանալը, թե մեզ եւ մեր երկրի ընթացքն ինչպես են ընկալում, գնահատում, նաեւ, մեզ համար կարեւոր արաբական...

Գեորգի Սահակով. «Ամեն ինչ մեր կամքի մեջ է»

19/06/2026

Ուզբեկստանի հայերի մասին ԵՐԵՎԱՆ-ՏԱՇՔԵՆԴ - Հանրային գործիչ, լրագրող Գեորգի Սահակովը (ծն. 1960, Տաշքենդ) Ուզբեկստանի հայ համայնքի ակտիվ անդամներից է: 2008...

«Հայաստանի ընտրություններում չափազանց շատ բան էր դրվում խաղասեղանին»

19/06/2026

«Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում նախընտրական  արշավն ավարտվում է ուժեղ լարվածության մթնոլորտում»,- հունիսի 7-ին գրում էր ֆրանսիական Le Journal du Dimanche կիրակնօրյա թերթը: Խախտումներ, եկեղեցու...

Գույժ. Վախճանվել է քանդակագործ Մեթյու Սպենդերը

19/06/2026

Անգլիական «Times of London» եւ իտալական Florenced-ailynews.com լրատվամիջոցները գրեթե միաժամանակ հաղորդել են այն մասին, որ մայիսի 31-ին 81 տարեկան հասակում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական