Ալիեւյան բռնատիրությունից ճողոպրած ու Եվրոպայում ապրող ադրբեջանցի մի բլոգեր՝ Ռուսլան Ջամիլով անունով, չորեքշաբթի կեսօրին հայաստանցի ընտրողներիս համացանցային հաղորդմամբ թախանձագին խնդրում էր ձայն չտալ ու չնպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը:
Դժվար չէ կռահել, որ Ջամիլովի մտավախության բուն առարկան, բնականաբար, իր երկիրն է, ալիեւյան բռնատիրությունը, որն ավելի սաստկանալու, ավելի անգութ դառնալու հնարավորություն կստանա Ալիեւ-Նիկոլ բռնատիրական մրցամարտի պայմաններում:











