Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճանապարհ, որն սկսվեց լսարանից

ԱԶԳ
12/06/2026
- 12 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Չորս տարի առաջ՝ սեպտեմբերի մեկին, միասնական քննություններից հոգնած ու մի փոքր անհանգիստ, ես առաջին անգամ մտա Հայկական պետական մանկավարժական համալսարան-ի Կուլտուրայի ֆակուլտետ՝ լրագրության բաժին: Այդ օրը դեռ չէի պատկերացնում, թե իրականում ի՛նչ մեծ, բազմաշերտ ու պատասխանատու աշխարհ եմ մտնում: Թվում էր՝ պարզապես ընտրել եմ մասնագիտություն, սակայն տարիների ընթացքում հասկացա, որ լրագրությունը միայն մասնագիտություն չէ. այն մտածողություն է, վերաբերմունք մարդկանց, հասարակության ու ճշմարտության նկատմամբ:

Առաջին կուրսի օրերից ամեն ինչ նոր էր՝ լսարանները, մարդկանց ձայները, առաջին առաջադրանքները, անհանգիստ փորձերը: Բայց հենց այդ ընթացքում լրագրության հանդեպ իմ հետաքրքրությունը սկսեց վերածվել իրական սիրո: Այդ ճանապարհին առանձնահատուկ դեր ունեցավ մեր կուրսղեկը՝ Հակոբ Ավետիքյանը:

Նրա դասերը սովորական դասախոսություններ չէին: Նա պատմում էր, վերլուծում, բացատրում, եւ յուրաքանչյուր թեմա կենդանանում էր լսարանում: Երբ խոսում էր լրագրության մասին, թվում էր՝ աչքերիդ առաջ բացվում է մի ամբողջ աշխարհ՝ իր պատասխանատվությամբ, դժվարություններով ու գեղեցկությամբ: Նրա հետ զրույցները հաճախ հիշեցնում էին հանրագիտարանի էջեր թերթելը յուրաքանչյուր միտք նոր գիտելիք էր, յուրաքանչյուր պատմություն՝ փորձի փոխանցում:

Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ լրագրող լինելը միայն հարցազրույց վերցնելը կամ նյութ գրելը չէ: Դա մարդկանց լսելու կարողություն է, ցավը զգալու, փաստը ճշտելու, խոսքը պատասխանատվությամբ օգտագործելու արվեստ: Եվ այս ամենի հիմքում կանգնած են այն մարդիկ, ովքեր սովորեցնում են ոչ միայն մասնագիտություն, այլեւ՝ փոխանցում արժեքներ:

Այսօր, ավարտելով համալսարանը, հետ եմ նայում անցած ճանապարհին ու հասկանում, թե որքան կարեւոր են եղել այդ տարիները: Դրանք լի էին փորձություններով, անքուն գիշերներով, ստեղծագործական որոնումներով, բայց նաեւ՝ հաղթանակներով, ձեռքբերումներով ու մարդկային ջերմությամբ:

Եվ այսօր ուզում եմ պարզապես շնորհակալություն ասել իմ դասախոսներին, հատկապես իմ վարպետին: Շնորհակալություն՝ փոխանցած գիտելիքի, համբերության, հոգատարության եւ այն վստահության համար, որը տարիների ընթացքում ձեւավորեց ոչ միայն ապագա լրագրողի, այլեւ ավելի գիտակից մարդու: Որոշ ուսուցիչներ պարզապես դասավանդում են, իսկ որոշները՝ ճանապարհ են հարթում: Այս պատմությունը հենց այդ մարդկանց մասին է:

ՄԻԼԵՆԱ ԱՐԹԵՆՅԱՆ

ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության բաժնի շրջանավարտ

Նախորդ գրառումը

Կարելի է որոշակի կանխատեսում անել, թե ի՛նչ սցենար է նախապատրաստվում. Վարդան Բալյան

Հաջորդ գրառումը

Հայացք Սփյուռքից. Փաշինեանը գերազանցեց ինքզինք

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Հայացք Սփյուռքից. Փաշինեանը գերազանցեց ինքզինք

Լրահոս

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով

15/06/2026

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` ընդամենը 15 օրում: 2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը...

ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ. Թրամփ

15/06/2026

Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ։ The New York Times-ին տված...

Կիևը Արբիտրաժում պարտվել է Մոսկվային. Կերչի նեղուցի, Ազովի ծովի և Ղրիմի նկատմամբ իրավունքների վերաբերյալ դատական հայցը մերժվել է

15/06/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է իր հաղթանակի մասին միջազգային արբիտրաժային գործում, որը վերաբերում էր Կերչի նեղուցում, Ազովի ծովում և...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական