Արդեն կարելի է որոշակի կանխատեսում անել, թե ի՛նչ սցենար է նախապատրաստվում։
Ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ին թույլ չեն տալու հաղթահարել անցողիկ շեմը։ Որոշ ժամանակ անց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով, ԿԸՀ-ն որպես «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը կդիմի դատարան այդ ուժի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:
Եվ մեր՝ աշխարհի ամենաարդար ու անկախ Դատարանը ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կճանաչի՝ հանգելով այն եզրակացության, որ նախընտրական քարոզչության խախտումը կատարվել կամ ուղղորդվել է ընտրություններին մասնակցող ուժի կողմից:
Չեմ բացառում, որ այդպես կլինի և «Հայաստան» դաշինքի հետ կապված, քանի որ Փաշինյանն այսօր իր ճեպազրույցում բառացիորեն հայտատարել է, թե ընդդիմադիր այդ ուժերի օգտին բոլոր քաղաքացիները քվեարկել են ընտրակաշառքով։
Հետաքրքիր կլինի իմանալ՝ արդյո”ք նշված ուժերը պատրաստ են նման սցենարի։ Դատելով մինչ այս պահը հնչած հայտարարություններից՝ բոլորն առնվազն հիմա այդպիսի սցենարը անհավանական են համարում։
Եվ շատ իզուր։
Վարդան Բալյան, քաղաքագետ











