Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի է ունենում հերթական գործարքը՝ Հայաստանը ՌԴ-ի աշխարհաքաղաքական վերահսկողության հաշվեկշռից փոխանցելու Թուրքիայի հաշվեկշիռ. քաղաքագետ

01/06/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

-Պարո՛ն Քանանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ այս փուլում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։ Նա  նշել է,  որ Հայաստանը կշարունակի աշխատել ԵԱՏՄ շրջանակում մինչև այն պահը, երբ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունները։

-Նիկոլ Փաշինյանն անհետևողական, անգաղափար, պատեհապաշտ անձնավորություն է։ Նա որևէ կայուն գաղափար, սկզբունք կամ արժեքներ չունեցող գործիչ է, ինչն իր քաղաքական կենսագրության ողջ ընթացքում ապացուցել է բազմաթիվ անգամներ։

Իհարկե, ոմանք կարող են մակերեսային կերպով մեկնաբանել Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը՝ որպես ՌԴ-ի և ԵՄ-ի միջև հերթական անգամ խուսանավելու փորձ, սակայն ես պնդում եմ, որ մենք գործ ունենք ավելի խորքային իրողության հետ. քանի որ Ուկրաինայում տարիներ տևող և Ռուսաստանի համար անհաջող կերպով ընթացող պատերազմի պատճառով ՌԴ-ն մեծապես թուլացել է, այս ամենի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղի է ունեցել հերթական գործարք՝ Հայաստանը ՌԴ-ի աշխարհաքաղաքական վերահսկողության հաշվեկշռից փոխանցելու Թուրքիայի հաշվեկշիռ։

Նիկոլ Փաշինյանը, որը, վարչապետ դառնալու պահից ի վեր, ՌԴ-ի լիակատար կամակատարն էր, շարունակում է սպասարկել ռուսական քաղաքականությունը, սակայն քանի որ Արցախից հետո արդեն Հայաստանն էլ է հիմնական մասով փոխանցվում թուրքական ռազմաքաղաքական վերահսկողության ներքո, Փաշինյանն ստիպված սպասարկում է Հայաստանը ռուսականից թուրքական հաշվեկշիռ փոխանցելու գործընթացը։ Այս գործընթացը միամիտ մարդկանց համար ներկայացվում է որպես եվրոպամետություն։

Ֆրանսիան, որը ժամանակին խոսում էր Հայաստանում 2,5 միլիարդ եվրոյի ներդրումների մասին, վերջին շրջանում ակնհայտորեն հետ է քաշվել։ Եվրոպացիներն ունեն իրենց շահը՝ արտաքնապես հավատ ընծայելու Փաշինյանի եվրոպամետ ձգտումներին, բայց իրականում մենք տեսնում ենք, որ ՌԴ-ի մշտական կամակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վերահսկողության լծակները փոխանցում է Թուրքիային և Ադրբեջանին։

-Պարո՛ն Քանանյան, վերջին օրերին Ռուսաստանն արգելել է հայկական արտադրության գյուղմթերքի, ձկան և ալկոհոլային խմիչքների խմբաքանակների մուտքն իր տարածք։ Նախընտրական շրջանում ինչպե՞ս եք գնահատում այս գործելաոճը։

-Այո՛, մենք դա  նկատում ենք։ ԵԱՏՄ շուկան հետզհետե պետք է փակվի, որովհետև եթե Հայաստանը պետք է վերահսկվի Թուրքիայի կողմից, ապա հայաստանյան տնտեսությունը ևս պետք է դառնա Թուրքիայի կցորդ։ Ուշադիր աչքը կնկատի վերջին օրերին հայկական ապրանքների մուտքի արգելքը Ռուսաստան։ Սա շատ ակնհայտ է։ Իհարկե, ես չեմ ասում, որ Ռուսաստանը մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանը Թուրքիային, բայց այս պատմական փուլում հաշվի առնելով իր մեծագույն խնդիրները՝ սա այն գինն է, որ ՌԴ-ն շարունակում է վճարել Թուրքիայի բարյացկամ չեզոքության դիմաց։

Ամենամեծ զավեշտն այն է, որ ռուսական քայլերը միտված են ոչ թե աջակցելու պայմանական ռուսական ընդդիմությանը, այլ միտված են ամրապնդելու Փաշինյանի դիրքերը, և Սամվել Կարապետյանի շրջապատը վաղ թե ուշ կգիտակցի, որ նրա համար Ռուսաստանը մշակել է այն նույն ճակատագիրը, որին արժանացել է Ռուբեն Վարդանյանը Բաքվում։

-Պարո՛ն Քանանյան, արդյոք Հայաստանի «փոխանցման» գործընթացի ավարտը պայմանավորում եք ընտրություններում գործող իշխանությունների հնարավոր վերարտադրմամբ։

-Ո՛չ։ ՌԴ-ի և անգամ Իրանի համար Հայաստանը կարող է գոյություն ունենալ որպես կախյալ պետություն, իսկ Թուրքիայի պարագայում հայկական պետականության և հայության ֆիզիկական գոյությունն իսկ անհանդուրժելի են։ Թուրքիան չի ցանկանում անձամբ ստանձնել արդեն իսկ ջախջախված Հայաստանի լուծարման պատասխանատվությունը։ Դա հրահանգավորված է Ադրբեջանին, դրա համար էլ Էրդողանի հրահանգները Փաշինյանին ներկայացվելու են անմիջական հրահանգիչ Ալիևի կողմից։

Խնդիրը շատ պարզ է դրված. հայկական պետականության լուծարում՝ ընդ որում ոչ թե հեռավոր ապագայում, այլ մոտակա երկու տասնամյակում։ Ես առավել քան համոզված եմ, որ Ալիևը ներքին վճռականություն ունի իր կենդանության օրոք ավարտելու Հայաստանի և հայկական հարցի գոյությունը։ Իհարկե, իրենք ՌԴ-ի հետ միասին ամեն գնով նպաստելու են Փաշինյանի վերարտադրությանը։

– Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանում երբեք այլ գազ չի լինի՝ բացի ռուսականից։ Նա նշել է՝ միակ հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ռուսական գազ ստանալու և որ միջնորդին է օգտագործելու։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Նա խոսում է կա՛մ իրեն պատվիրակված բովանդակության շրջանակում, կա՛մ պարզապես խոսում է։ Էական չէ՝ մենք ռուսական գազն ենք օգտագործելու, թե ոչ։ Ավելի էական է, թե ում միջոցով ենք այն ստանալու։ Արդեն ասացի, որ  Թուրքիայի հաշվեկշռին փոխանցվելը Հայաստանի համար նշանակում է, որ հայաստանյան տնտեսությունը պետք է լիարժեք կախվածության մեջ հայտնվի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսություններից։ Մենք կարող ենք ռուսական գազն ստանալ և՛ Ադրբեջանի տարածքով, և՛ ադրբեջանական գազն ստանալ Ադրբեջանի տարածքով. էական չէ։ Եթե ռուսական գազը մտնի Ադրբեջանը, այնուհետ՝ Հայաստան, դա արդեն կնշանակի, որ մենք անջատվել ենք ռուսական գազից, որովհետև ավելի կարևոր է, թե որ երկրով և ումից ես անմիջապես գնում։

Իհարկե, եթե մենք երկրում ունենայինք ազգային և պետական իշխանություն, կարող էինք նման սպառնալինքերի դիմաց սպառնալ տեղում ազգայնացնել «Գազպրոմ»-ը։  Ռուսական տնտեսական սպառնալքիներին հակազդելը միանգամայն հնարավոր է՝ մեր ազգաբնակչության համար նվազագույն կորուստներով։

Նախորդ գրառումը

Սահմանադրություն փոխելու խնդիրը Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին հողի սեփականություն տալն է

Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական