«Չափազանց կարևոր է, որ մենք և Ադրբեջանը լիովին բացենք մեր ճանապարհները միմյանց համար, ինչպես նաև բացենք մեր սահմանները Թուրքիայի հետ, և ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովից հետո Երևանում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ հաղորդակցությունների լիակատար բացումը կարևոր է մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի, ինչպես նաև առևտրի զարգացման առումով, և անհրաժեշտ կլինի համապատասխան ոլորտներում համագործակցության համաձայնագրերի կնքումը։
«Օրինակ, տրանսպորտի ոլորտում մենք արդեն համագործակցում ենք առանց որևէ առանձին համաձայնագրի։ Իհարկե, Ադրբեջանի հետ միմյանց համար ճանապարհների լիարժեք բացումը, ինչպես նաև Թուրքիայի հետ սահմանի բացումը չափազանց կարևոր են։ Եվ ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա», – ասել է նա։







