2026թ. ապրիլի 20-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները, ի մասնավորի, հայտարարել է՝
• «Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի են, են եղել: Եվ մենք մեզ հաշիվ ենք տվել, ասել ենք լավ ինչի՞ մեջ ա մեր ընտրությունը: Եվ մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության»:
Մեջբերմամբ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոստովանել է, որ ինքն ընտրություն է կատարել Արցախի Հանրապետության և խաղաղության միջև, արդյունքում Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ ակնկալելով, որ փոխարենը կստանա խաղաղություն: Սակայն, հարկ է նշել, որ Արցախն Ադրբեջանի մասի ճանաչելով, հաստատվել է ոչ թե իրական, այլ՝ թվացյալ խաղաղություն:
Բանն այն է, որ Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել «արևմտյան Ադրբեջան», «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ» և «Զանգեզուրի միջանցք» խոսույթները, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների զանգվածաբար բնակեցման միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիոն, էքսպանսիոնիստական ծրագրեր:
Իսկ նման ծրագրերը չեն կարող վկայել խաղաղության մասին:
Ստեփան Հասան-Ջալալյան, քաղաքագետ









