Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2026 թվականի ընտրություններում  ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի միջև. ԱԺ նախագահ

24/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական

Ակնհայտ է, որ Հայաստանում փաստացի կա երկու բևեռ. հարևանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բևեռն է. օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ իր ասուլիսի ժամանակ ասում է, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29 743 ք/կմ-ի մեջ՝ դա ուտոպիա է, և խոսում են պահանջատիրության մասին։ Այդ խոսույթը պատերազմի մասին է, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ Սիմոնյանի՝ մենք պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին։

«Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի։ Քոչարյանի նման քաղաքական գործիչների ռևանշիստական խոսույթը, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին է։ Դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղաղապահ և լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։

Յուրաքանչյուր տաքսու վարորդին մոտեցեք հարցրեք, քաղաքական վերլուծություն կանի և ձեզ կբացատրի դա»,-ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ ԱԺ նախագահը նկատեց.

«Եթե դու սկսում ես դահուկներ քշել, դու պիտի սկսես նաև այդ կանոնները պահել, որպեսզի չընկնես գլուխդ չջարդես։ Լա՞վ չի որ Հայաստանի Հանրապետությունը հիմա որևիցե պրոցեսի մեջ չկա, որտեղ պիտի մեր երեխաները զոհվեն։ Վա՞տ է դա, ես կարծում եմ՝ լավ է։

Դուք բոլորդ, իմ հետ միասին, ստեղծել ենք մի պետություն, մի հանրություն, մի խոսույթ, որտեղ մեր ընդդիմությունը մտածում է, որ ինքը պիտի պահանջատիրական բաներ առաջ քաշի, քաղաքական պահանջներ քաշի և դրանով գա քաղաքական օրակարգ։ Մենք բերել ենք մեր բևեռացումը. Այո՛, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը՝ ՔՊ-ն, խաղաղության կուսակցություն է, իսկ հիմնական ընդդիմադիր դերակատարները պատերազմի կուսակցություն են։ Հիմա իրողությունը դա է։

Նպատակը հետևյալն է. ԽՍՀՄ-ը փլվելուց հետո բոլոր տեղերում՝ Միջին Ասիայում, Ուկրաինայում, և մեր տարածքում թողել է չլուծված, սահմանային հարցեր, մեզ էլ ասել է՝ դուք որ ապրում եք Հայաստանի Հանրապետությունում, դուք միշտ երազեք, որ ձեր տունը մենակ այստեղ չի, այնտեղ էլ է ձեր տունը, այնտեղ էլ մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք միշտ կախված լինենք իրենցից։ Ես հեծանիվ չեմ հորինում։ Այո՛, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, և այո՛, 2026 թվականի ընտրություններում  ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի միջև»։

Նախորդ գրառումը

Երկրի վարչապետն, ունենալով ինֆորմացիա, կարող է նման կանխատեսում անել. Սիմոնյանը՝ Փաշինյանի կանխատեսած պատերազմի մասին

Հաջորդ գրառումը

Մենք Պրահայում ոչ թե Ադրբեջանի տարածքն ենք ճանաչել, այլ` մեր տարածքը. Ղարաբաղն Ադրբեջանինն է. Ալեն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

Մենք Պրահայում ոչ թե Ադրբեջանի տարածքն ենք ճանաչել, այլ` մեր տարածքը. Ղարաբաղն Ադրբեջանինն է. Ալեն Սիմոնյան

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական