Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկրի վարչապետն, ունենալով ինֆորմացիա, կարող է նման կանխատեսում անել. Սիմոնյանը՝ Փաշինյանի կանխատեսած պատերազմի մասին

24/03/2026
- Նորություններ

Մարզերում մեր հանդիպումների ժամանակ մարդիկ  ասում են շնորհակալություն. մեծ հույս ունեն, որ այս ուղղությունը կշարունակվի։ Մենք էլ իրենց ի պատասխան ասում ենք, որ իրենք պետք է տեր կանգնեն խաղաղությանը, և իրենք էլ պատրաստակամություն են հայտնում տեր կանգնել խաղաղությանը։ Սրանք են մեր հիմնական խոսակցության թեզերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նաև շնորհակալություն են հայտնում ճանապարհների, դպրոցների, բժշկական ապահովագրության համար։ Շատ-շատ-շատ մարդ օգտվել է, շատ հաճելի է, որ համակարգն աշխատել է, և շատ մարդիկ արդեն օգտվել են դրանից։ Թոշակների համար են շնորհակալություն հայտնում և պահանջում են մեզանից որոշ ընդդիմադիր գործիչներին հնարավորինս շուտ ինչ-որ ձևով լռեցնել։ Ինձ ասում են՝ պատգամավորներ կան, չեն գալիս գործի, ինչի՞ չեք հանում գործից։ Ես բացատրում եմ, որ դրա իրավունքը չկա և այլն։ Լրիվ քաղաքականացված խոսակցություններ են տեղի ունենում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ իսկ խոսք լինո՞ւմ է այն մասին, որ սեպտեմբերին կարող է լինել պատերազմ և  դա ժողովուրդը որպես ի՞նչ է դիտարկում՝ որպես սպառնալի՞ք, որպես շանտա՞ժ, որպես զգուշացո՞ւմ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ են կարողանում անել, իսկ երկրի վարչապետն, ունենալով ինֆորմացիա, տիրապետելով ամբողջ պրոցեսներին, կարող է նման կանխատեսում անել։ Ես նաև նշեցի, որ մեր ընդդիմադիր գործիչները նույն բանն են ասել, նույնիսկ խաղաղության պայմաններում։ Հիմա երբ վարչապետը նույն բանն է ասում, արդեն ավելի հիմնավոր ձևով, ձեր մոտ դա զարմա՞նք է առաջացնում։

Բա մարդիկ մեզ ինչո՞ւ են ասում՝ շնորհակալություն խաղաղության համար։ Մարդկանց երեխաները չեն մահանում, մարդը ավելի քիչ անհանգիստ է, երբ որ իր երեխան զորակոչվում է բանակ և այլն։ Բա ո՞նց չխոսեն մարդիկ, իհարկե խոսում են դրա մասին։

Մարդիկ մեզ ասում են՝ սրանց էջը շուտ արեք, փակեք, պրծնենք մենք այս խոսակցությունից, սա են ասում»։

Նախորդ գրառումը

Այո՛, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը համարվի խաղաղության խորհրդանիշ. Ալեն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

2026 թվականի ընտրություններում  ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի միջև. ԱԺ նախագահ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026
Միջազգային

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026
Նորություններ

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026
Նորություններ

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026
Հաջորդ գրառումը

2026 թվականի ընտրություններում  ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի միջև. ԱԺ նախագահ

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական