Փաստացի անգամ այն հատուկենտ հայերը, որոնք մնացել էին Արցախում ու ընդունել էին Ադրբեջանի վերահսկողությունը, չկարողացան մնալ այնտեղ, ինչը, առավել քան, կանխատեսելի էր Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող հայատյացության ու ատելության պայմաններում։
Ավելին, նրանցից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, որպես «ահաբեկիչ», վերջերս «դատապարտվեց» 16 տարվա ազատազրկման։ Ուստի այս մարդկանց տեղափոխումը դրական է, քանի որ նրանք նույնպես կարող էին արժանանալ Ավանեսյանի ճակատագրին։
Այսքանից հետո ՀՀ իշխանությունները օգնում են Ալիևին մաքրվել, շնորհակալություն են հայտնում «կառուցողականության» համար, իսկ Ալիևն ի պատասխան ՀՀ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ, և խոսում հայ-ադրբեջանական «համակեցությունից»․․․
Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ





