Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

«Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդես` նվիրված Սուրբ Ծննդին

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը, որը նվիրված է Սուրբ Ծննդին։

Ցուցահանդեսում ներկայացված են հայկական վանքերը, որոնք արտահայտում են մեր հոգևոր ժառանգության լռուն վեհությունն ու դարավոր ուժը։

Ջրաներկի նուրբ գունաշարի և լույսի միջոցով հեղինակը անդրադարձել է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին՝ փոխանցելով ինչպես վանքերի խորհրդավոր մթնոլորտը, այնպես էլ շրջապատող բնության խաղաղ շունչը։ Աշխատանքներում զգացվում է ոչ միայն ճարտարապետական ձևերի ճշգրտությունը, այլև հոգևոր խոր ապրումը։

Ցուցահանդեսի հեղինակ Հասմիկ Քարափուլյանը ստեղծագործական ճանապարհին մեծացել է նկարչական միջավայրում։

Նա մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ նվիրված ջրաներկին և քաղաքային պեյզաժներին, իսկ վերջին տարիներին իր ստեղծագործություններում առավել հաճախ անդրադառնում է հայկական վանքերի թեմային՝ փորձելով ժամանակակից գունային լեզվով ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը։