Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւմ է հարկավոր այս վտանգավոր ընթացքը

Գեղամ Մկրտչյան
26/12/2025
- 26 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Աշխարհում հասարակական-քաղաքական հեղաբեկումների ու ցնցումների առումով ամենավատ բաները հաճախ ծրագրվում, կատարվում են ամենալավ կարգախոսների ներքո: Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարչապետ Փաշինյանի ու իր կառավարող խմբի այս արդեն սահման չճանաչող հակաօրինական տգեղ, ավերիչ արշավը, ինչ փաթեթավորմամբ էլ որ իրենք այն փորձեն ներկայացնել, իր  դրսեւորումներով կարող է ծառայել, նվազագույնը, մեր իրականությունում ազգային այդ անսասան կառույցի դերի նսեմացման նպատակին: Առավել եւս եթե, ինչպես նշում են տեղի ու արտերկրի տարբեր մեկնաբաններ, այն աշխարհաքաղաքական կամ համենայն դեպս արտաքին ուղղորդվածություն ունի:

Երբ իրենց շրջիկ անբարեխոհ, ապստամբական պատարագը իշխանության ուժով, անգամ դեկտեմբերի 7-ի դառն խորհուրդը չհարգելով այդ օրը բերում են Գյումրու Սբ. Յոթվերք՝ քաղաքիս երբեւէ այդպիսի անհարգալից «այցելության» չենթարկված Մայր եկեղեցի, դա քաղաքացուս տեսանկյունից արդեն իսկ աններելիության սահմանից այն կողմ է: Իսկ արդեն հայ հավատի սրբություն սրբոց Միածնաէջ Մայր Աթոռի ու Մայր տաճարի տարածքի դեմ կրկնվող ոտնձգությունները դժվար է բառերով գնահատել…

Նրանք, ովքեր կոչված են երկիրը պաշտպանելու արտաքին չդադարող  մարտահրավերներից, իրենք են նոր մարտահրավերներ ստեղծում երկրի ներսում: Հարց է առաջանում ՝ ինչո՛ւ…

Հիշում ենք, չէ՞, Ամենայն Հայոց երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի ազնիվ խոստովանությունը. «Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին»: Այսպես ծառայելով այն մեզ համար դարձել, դարերի հոլովույթում եղել ու մնում է իրոք ազգային կառույց: Դժվար է կարծել, թե այսօր մեր ազգային Եկեղեցին այսպես պառակտողներն ու հալածողներն իրենք չգիտեն, որ այս ամենով նաեւ Սահմանադրություն ու ամեն կարգ են խախտում, վատ նախադեպ եւ օրինակ ծառայելով քաղաքացիների համար: Բայց անում են, որովհետեւ նման բաները եւ պետական մակարդակով մեզ հրամցվող, պարտադրվող ու շատ այլ բաներ ՀՀ-ում այժմ կատարվում են մեկ մարդու կամքով, քմահաճույքով ու մատի շարժումով: Ահա սահմանադրական կարգին վերաբերող մի էական  օրենսդրական խնդիր:

Երբ նախորդ իշխանության օրոք (ա՛խ այդ «նախկինները»…) նախապատրաստվում էին Սահմանադրության 2015 թ. փոփոխությունները, որոնցով Հայաստանը կիսանախագահականից անցում էր կատարելու խորհրդարանական կառավարման, նախատեսվող փոփոխությունների բնույթի  մասին «Ազգի» մի խմբագրականը վերնագրված էր «Խորհրդարանակա՞ն, թե՞ վարչապետական կառավարում»: Այդ փոփոխությունները, ըստ տարածված արտահայտության, «կարված էին» երկրի այն ժամանակվա նախագահ, ինչպես հետո պարզվեց՝ արդեն որպես վարչապետ հանրապետությունը ղեկավարել ցանկացող Սերժ Սարգսյանի «հագով», բայց դրանցով ընձեռվող փաստորեն անսահմանափակ իշխանությունը շատ շուտով բաժին հասավ մինչ այդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին:

2018-ին վերջինիս իշխանության գալու հասարակական ոգեւորության աղմուկին ի տես գրելով «Մեկ տարի հետո գովենք», անգամ չէինք կարող պատկերացնել՝ այդ իշխանության այսքան տարիների ընթացքում որտեղից ուր կարող էինք հասած լինել… Բոլոր այն մեզ պատուհասած դժբախտություններն ու աճած մարտահրավերները, ազգային արժեքային համակարգի դեմ բոլոր մեղանչումները, որոնցից մեր հասարակության ուշադրությունն ու էներգիան  նաեւ փորձում են ամեն օր տարբեր նման եւ այլ բաներով շեղել, կապված են մեկ անձի ընձեռված այդ անսահմանափակ իշխանության, անհրաժեշտ իրական հակակշիռների բացակայության հետ: Այս իշխանության վերարտադրության պարագայում դրանք խորանալու են…  

Երեւի հարկ չկա ապացուցելու, որ որեւէ չվերահսկվող միանձնյա իշխանություն ի վերջո կարող է դառնալ բռնապետություն: Նայած ում ձեռքում է այդ զորեղ ու նաեւ վտանգավոր զենքը: Այստեղից՝ հարակից երկրորդ խնդիրը. ո՞ւր է այն իրավական գործուն մեխանիզմը, որով կարելի կլինի բռնել թեկուզ երկրի ղեկավարի ձեռքը կամ նրան պատասխանատվության կանչել օրինազանցության, պաշտոնազանցության ու պաշտոնի չարաշահման, նման եւ այլ մեղանչումների դեպքում:

Եվ ընդհանրապես, այսպես շարունակվել չի կարող: Երկրի ներսում անվերջ պառակտում, թշնամանք ու ատելություն սերմանելու, հուդաներ աճեցնելու, ազգային հենասյուներ քանդելու այս վտանգավոր ընթացքը պետք է կանգնեցվի:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Հաղթանակ արվեստի գերտերություններից մեկում

Հաջորդ գրառումը

Գերմանիայում կալանավորեցին Ադրբեջանի կաշառառու Աքսել Ֆիշերին, որ դատավարությունը չհետաձգվի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Գերմանիայում կալանավորեցին Ադրբեջանի կաշառառու Աքսել Ֆիշերին, որ դատավարությունը չհետաձգվի

Լրահոս

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների...

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

18/07/2026

Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական