Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թոշակառուներ, առա՞ջ…

Գեղամ Մկրտչյան
12/12/2025
- 12 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ դարի 70-ական թվականներին, երբ Պետհամալսարանի ուսանող էինք, այն ժամանակվա անվճար կրթության պայմաններում ամիսը 40-45 ռուբլի կրթաթոշակ էինք ստանում, ու ոչ-մայրաքաղաքացի ուսանողդ հատկապես եթե տանից էլ դրան մոտ մի բան  ստանում էիր, բավարարում էր ե՛ւ կեցության (նաեւ վարձով ապրելու), ե՛ւ կինո, թատրոն ու սրճարան գնալու, գրքեր գնելու, ե՛ւ անգամ ընկերությունից հետ չմնալու համար:

Իսկ այսօրվա կենսաթոշակառուներին՝ մեր երկրում ամբողջ մի կյանք ջանք ու վաստակ ներդրած եւ տարիքն առած մարդկանց վճարվող թոշակը, գաղտնիք չէ, չի բավարարում քիչ թե շատ արժանապատիվ ապրելու համար: Գուցե դեռ ա՛յդքան կարող է ապահովել մեր պետությունը: Պետական պաշտոնյաներն ասում են՝ առայժմ ավելին հնարավոր չէ: Փոխարենը վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, կառավարության նոյեմբերի 6-ի նիստում խիստ տոնով երկու շաբաթ ժամանակ տվեց համապատասխան պաշտոնյաներին՝ սահմանելով ու պահանջելով, որ այսուհետեւ «բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով»: Չգիտենք՝ վարչապետը նման պահանջից առաջ խորհրդակցե՞լ է գործի պատասխանատուների, ոչ շահագրգիռ մասնագետների հետ, առաջնորդվե՞լ է դրա հետ կապված իրավիճակային վերլուծությամբ թե ոչ, կամ գործադիրին ինչ է տալիս բոլորին պարտադիր «էլեկտրոնային դաշտ» բերելը, բայց որ այս կատեգորիկ վճիռը հատկապես գյուղական եւ տարբեր այլ կարգի թոշակառուների համար արհեստական նոր խնդիրներ է ստեղծելու, թերեւս ակնհայտ է:

Տեխնիկական առաջընթացն, իհարկե, կանգ չի առնում, բայց այն ամեն ինչում չէ, որ բարիք է: Մանավանդ եթե ներդրվում է հապշտապ, առանց բավարար նախապատրաստման եւ առանց դրա բացասական հետեւանքները հաշվի առնելու: Թոշակառու մարդկանց հետ կապված այս դեպքում, թվում է, սա կամայական որոշում է, եւ եթե կառավարությունը պահանջում է որ, օրինակ, մեծ թիվ կազմող գյուղական բնակավայրերում ապրող բոլոր թոշակառուներն էլ բանկոմատով ստանան իրենց թոշակները, պետք է նախ գոնե ամեն գյուղում տեղադրվեին դրանք՝ ծեր, հիվանդ, միայնակ մարդկանց եւ մյուս տարեցներին հարկադիր «զորաշարժի» չենթարկելու, չզայրացնելու-վիրավորելու ու ամեն անգամ չտանջելու համար:

Իսկ ի՞նչ են այս մասին ասում իրենք՝ թոշակառուները կամ այդպիսիք ունեցող նրանց հարազատները, քաղաքացիները: Վերը նշված եւ հաջորդ օրը փորձեցինք մի փոքր ծանոթանալ առաջին պատահած առանձին լրատվական եւ այլ կայքերի սոցցանցային էջերում խնդրի վերաբերյալ տեղ գտած արձագանքներին: Թոշակառուները, հատկապես միայնակները, գրում է օգտատերերից մեկը, կանգնելու են լուրջ խնդիրների առաջ, եւ այս… օրենքը վտանգավոր է: Եթե ընդունվի, խառնաշփոթ է լինելու ու քաշքշուկ: «Մայրս երկրորդ կարգի հաշմանդամ է, հազիվ քայլում է, ո՞նց եմ տանելու բանկ, որ քարտ հանեմ: Թող ուրեմն հրաման տա, որ բանկի աշխատակիցները գան տուն ու գործընթացն իրականացնեն»,- ասում է մեկը: Թոշակառուն 97 տարեկան է, մի կերպ է քայլում, ինչպե՞ս վարվել, շարունակում է մյուսը: «Ասենք մի պահ պատկերացում ունե՞ք գյուղի 87 տարեկան կույր կին՝ ո՞նց է ստանալու», «Բա միայնակ թոշակառուն որ չի կարողանում դուրս գա՝ դա ո՞նց պետք է լինի»,- հարցնում, առարկում են ուրիշները: Մեկը սա խայտառակ որոշում է որակում, մյուսն ասում է՝ բավական է, էլի, մի հատ էլ մարդկանց կարծիքը հարցրեք. ոչ բոլոր թոշակառուներն են կարողանում քարտից օգտվել, ինչո՞ւ եք խեղճ ծեր մարդուն  սթրեսի ենթարկում: Որ թոշակառուի հաշվին բանկե՞րը հարստանան:  Մեկն էլ պատասխանում է վարչապետի այն խորհրդին թե՝ ձեր քարտը տվեք հարեւանին, որեւէ մեկին՝ գնա ձեր առեւտուրն անի: Բա որ այդ մեկը, ասում է, գնա նրա առեւտրի հետ այդ քարտով իր առեւտուրն էլ անի՞, այդ խեղճ թոշակառուն ինչպե՞ս կարող է իմանալ:   

Արձագանքների մի մասն էլ վերաբերում են խնդրի բարոյական, իրավական եւ ժողովրդագրական կողմերին: «Ինչո՞ւ եք բեւեռվել էդ թշվառ թոշակի վրա… բան ու գործ թողած՝ ընկել էդ տանջված անճար ծերերի ետեւից: Ամոթ է, թողեք մարդիկ խաղաղ ծերությունը ապրեն: Սա իրավունքների ոտնահարում է»: «Դուք իրավունք չունեք սահմանափակելու մարդու իրավունքները… Դուք բռնանում եք մարդու իրավունքների վրա, եւ դեռ ձեզ ժողովրդավար եք համարում»: «Հետո ասում են արտագաղթ չլինի. ով հնար ունենա՝ կփախչի, մանավանդ թոշակառուն»…

Անշուշտ, պատահում են նաեւ առանձին դրական արձագանքներ, բայց մեզ հանդիպածների ընդհանուր հոսքի մեջ դրանք հազվադեպ բացառություններ էին…

Ամփոփենք շիրակցի մեր մի հին գործընկերուհու կրկնվող հարցադրմամբ՝ իսկ ե՞րբ կկիրառեք ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ ապահովելու օրենսդրական քայլեր, մարդասիրական ծրագրեր:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ     

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Լիստենգորտ. «Հայերն ու հրեաները շատ բան ունեն միմյանցից սովորելու»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Լիստենգորտ. «Հայերն ու հրեաները շատ բան ունեն միմյանցից սովորելու»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական