Շատերն են հարց տալիս, թե ինչու Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխեցին։ Դա խորհևդային դատախազական մեթոդներից է (և ոչ միայն)․ եթե դուք շատ եք ուզում, որ փոխվի, ապա չի փոխվելու, որ ցավեցնեն, մռմռացնեն, որ մենք տառապենք, երևում է, որ գլխավոր դատախազը լավ ուումնասիրել է խորհհրդային դատախազական համակարգը։
Դիսիսդենտները պատմում էին, որ աքսոր ուղարկելիս հարցնում էին տաք երկիր եք ուզում, թե ցուրտ, և եթե ասում էին ցուրտ ուղարկում էին անապատային, շոգ երկրներ կամ հակառակը։ Թշնամական վերաբերմունք այլախոհների դեմ։ Մի բան էլ կա, տիկին դատախազը կարծում է, թե իր մեղադրանքը սրանից ամրանում է կամ ինքն է ամրանում որպես դատախազ։ Կամ գուցե Լիդիայի լուսավոր ու մաքուր դեմքն է ազդում դատախազի ու իր մեղադրանքի վրա։ Սա ամենահավանականն է, այս լուսավոր ու մանկական հայացքի տակ ինչ մեղադրանք կդիմանա։
Դուք պարտված եք տիկին դատախազ։
Լիդիային մեր սերն ու աղոթքները փոխանցենք։
Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան




