Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Բրյուսելում կայացել է Արևմտյան ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու իրավունքի մասին միջազգային համաժողովը

Բրյուսելում անցկացվել է «Վերադառնալու իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով միջազգային համաժողով, որը համատեղ կազմակերպել էին Արևմտյան ադրբեջանցիների համայնքը և ֆրանսիական «CAP Freedom of Conscience» ոչ կառավարական կազմակերպությունը։

Միջոցառմանը ներկա է եղել շուրջ 120 մասնակից՝ Բելգիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Իտալիայից և Ադրբեջանից։ Համաժողովը նվիրված է եղել  Արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հողեր վերադառնալու իրավունքին, ինչպես նաև քննարկվել են միջազգային իրավունքի, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված հարցեր։

Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին ներկայացրել է կազմակերպության գործունեությունն ու նպատակները՝ ընդգծելով, որ անցած դարի ընթացքում արևմտյան ադրբեջանցիները հետևողականորեն տեղահանվել են իրենց պատմական հողերից։

Նա նշել է, որ Հայաստանի վարած քաղաքականության հետևանքով պատճառված նյութական վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներով, իսկ դարավոր մշակութային ժառանգության կորուստը՝ անչափելի է։

Ալաքբարլին նաև ընդգծել է, որ չնայած բազմաթիվ կոչերին՝ Հայաստանը հրաժարվել է երկխոսությունից համայնքի հետ։ Նա նշել է, որ համայնքն աջակցում է տարածաշրջանային խաղաղությանը և համակեցությանը՝ համահունչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական գծին։ Համաժողովի ընթացքում բացվել է նաև լուսանկարների ցուցահանդես, որը ներկայացրել է Արևմտյան Ադրբեջանի պատմական հողերում ոչնչացված մշակութային ժառանգության օրինակներ։ Մասնակիցներին բաժանվել են նաև տեղեկատվական նյութեր՝ պատրաստված համայնքի կողմից։ Միջոցառումն ավարտվել է բաց քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները փոխանակել են կարծիքներ և պատասխանել թեմային առնչվող հարցերին։

Բրյուսել, 2025թ․ հոկտեմբերի 28 (ԱԶԵՐԹԱՑ)

Թարգմանությունը՝ Մարիամ Խաթլամաջյանի