Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ժամանակին կանգնեցնեինք

23/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2.5 տարի հայ հասարակությունը հանդուրժեց Ն. Փաշինյանի բոլոր սխալները, անհեթեթությունները, անօրինականությունները՝ մեկ կախարդական բացատրությամբ՝ առաջ վատ էր։ Այդպես մենք բաց թողեցինք առջում երևակվող ողբերգությունը։ Այս 2.5 տարվա ընթացքում գրեթե մշտապես հնչել են ահազանգեր։ Առնվազն 20-25 հոգի՝ հանրային դեմքեր, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել են այսօրվա հեռանկարի մասին։ Իշխանությունը մեծամիտ էր ու անմիտ, հասարակությունը՝ հիպնոսացված։ ԱԱԾ հեռացող տնօրենի «Կանգ առ»-ը չլսվեց։ Ղարաբաղյան բանակցություններում սխալը սխալի հետևից էր արվում, հրապարակայնորեն դրա մասին զգուշացնում էին, բայց նա պատմական տգիտության վստահությամբ ասում էր՝ «ես իմ կետից եմ բանակցում, ինչ-որ պետք է՝ դա էլ բանակցում եմ»։ Իսկ հասարակությունն անտարբեր էր, որովհետև մեր քաղաքացուն սկզբում հետաքրքրում է իր գարաժը, հետո՝ դաչայի պարիսպը, հետո՝ մնացածը, և մեր քաղաքացին սարսափում է ինքնուրույն մտածելուց։

Համաճարակի առաջին ամիսներին Ն. Փաշինյանի կառավարությունը 100 տոկոսով տապալեց գործը, և Հայաստանի ցուցանիշներն ամենավատերից էին աշխարհում։ Փաշինյանի կառավարությունը ցույց տվեց, որ ի վիճակի չէ ոչ մի իրական գործ անելու, որ պատկերացում անգամ չունի, թե ինչ է աշխատանքը։ Եղան մարդիկ, եղան ուժեր, որոնք ասեցին, որ սա աղետի է բերելու և պահանջեցին նրա հրաժարականը։ Եվ այդ ժամանակ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր «սիլլոգիզմով».

ա/ Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

բ/ Պատերազմ վարելու բեռն ընկած է իշխանության վրա,

գ/ Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին, պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

Հարգարժան առաջին նախագահ. իսկ եթե ունի՞, իսկ եթե համաճարակի տապալված աշխատանքը տեսնելով՝ միասին փոխեինք այս անկարողներին, գուցե չլիներ այս պատերազմը և չլիներ այս ողբերգությունը։

Ինչու՞ միայն այսօր՝ այս ողբերգության արձանագրումից հետո է Ձեր ամենամտերիմ զինակիցն ասում, որ «Փաշինյանը անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհքաղաքականության և ռազմական հարցերում»։ Չէ՞ որ դուք Փաշինյանին շա՜տ լավ էիք ճանաչում, և շա՜տ վաղուց։ Իսկ եթե «սիլլոգիզմի» փոխարեն սա ասվեր մի 7-8 ամիս առա՞ջ։ Գուցե ամեն ինչ ուրի՞շ լիներ։ Չէ՞ որ Փաշինյանի ողբերգական սխալների հաջորդականությունը Դուք շատ ավելի վաղ էիք տեսնում։

Եվ վերջապես՝ պատերազմի ընթացքում, հոկտեմբերի վերջերին Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ միակ փրկությունը Ն. Փաշինյանի հեռանալն է ու իշխանությունը բանակին հանձնելը։ Հիշեք՝ ի´նչ կատարվեց, ի՜նչ վայնասուն, ի՜նչ ուղղորդված հարձակում, ի՜նչ մեղադրանքներ։ Իսկ եթե լսեինք Վազգեն Մանուկյանին, պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազար մարդ կփրկվեր, քանի հազար զոհ ու վիրավոր քիչ կունենայինք, իսկ տարածքային կորուստները շատ ավելի նվազ կլինեին։ Վազգեն Մանուկյանի իրավացիությունը փաստեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ արդեն պատերազմից հետո։

Այս 2.5 տարվա ոչ մի փուլում մենք չունեցանք ներքին ուժ՝ լսելու բանականությանը ու կանգնեցնելու ողբերգության նավավարին։ Որպես հետգրություն՝ ներկայացնենք այս ողբերգության մեջ Ն. Փաշինյանի անձնական պատասխանատվության փաստագրությունը.

1. Ն. Փաշինյանը գիտեր, որ բանակցությունները տանում են փակուղի։
2. Ն. Փաշինյանը գիտեր, որ Թուրքիան բայրաքթարներ է մատակարարում Ադրբեջանին։
3. Ն.Փաշինյանը գիտեր, որ Թուրքիան անմիջականորեն միջամտելու է պատերազմին
4. Ն. Փաշինյանը գիտեր,որ Արևմուտքը չի խառնվելու
5. Ն. Փաշինյանը գիտեր, որ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները սառն են
6. Ն. Փաշինյանը գիտեր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և ունի այն սկսելու որոշում
7. Ն. Փաշինյանը գիտեր, որ ուժերի հարաբերակցությունը այս պայմաններում խիստ վատն է ու ռազմական գործողությունները բերելու են աղետի։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ միակ մարդն էր, որն ի պաշտոնե այս ողջ տեղեկատվությանը տիրապետում էր ամբողջությամբ ու չարեց ոչինչ՝ աղետից խուսափելու համար։

Պատերազմը սկսվելուց 3-4 օր անց Գլխավոր Շտաբի պետը նրան զեկուցում է, որ օր առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Նա ոչինչ չի անում։ Նույնիսկ հոկտեմբեր 19-20-ին, երբ կար իրական հնարավորություն՝ կանգնեցնելու պատերազմը, փրկելու հազարավոր կյանքեր և ստանալու ավելի լավ պայմանագիր, նա դարձյալ հրաժարվում է։
Այսքանից հետո ո՞ւմ մեղադրել։ Մենք 2.5 տարի շարունակ չկարողացանք ժամանակին կանգնեցնել նրան։

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Աղբյուր՝ altprojects.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջին անգամ արհեստական ադամանդ է ստեղծվել սենյակային ջերմաստիճանում

Հաջորդ գրառումը

ԱՀԿ-ն հույս հայտնեց, որ COVID-19-ը հնարավոր կլինի հաղթել պատվաստանյութերով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՀԿ-ն հույս հայտնեց, որ COVID-19-ը հնարավոր կլինի հաղթել պատվաստանյութերով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում...

ԿարդալDetails

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական