Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդարմացում

Մարիետա Խաչատրյան
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ժամանակին սոցցանցերում գրել էի Մալթայի ուխտի խաչի հետնապատկերով ուղիղ եթեր մտած մեկի մասին, որ ստանձնել էր ընդդիմադիր քաղաքականի դերը եւ դա իրացնում էր առավելագույն ջանքով: Անուն չէի նշել, քանի որ ամենախոս այդ ընդդիմադիրի կերպարն այնքան ակնհայտ նկարագիր ուներ, որ անուն տալու կարիք չկար: Ի զարմանս` ինձ պատասխանել էր լրիվ այլ մարդ, որի տեսանյութերը ես չեմ նայում, բայց դատելով նրա թիկունքում միշտ ակնառու Մալթայի խաչից, նա՛ էր իմ ասածն առել իր վրա ու պատասխանել: Հայաստանում, ուրեմն, այնքան են ներկայացված ամեն տեսակ մասոնական կամ նմանատիպ օթյակները, աշխարհի խառնակիչների այլ բազմազան կառույցների ազդեցության գործակալները, լրտեսներն ու նրանց շահերը սպասարկողները, որ քարը մեկի բոստանն ես գլորում, ճանապարհին ուրիշ երկուսի է գնում -կպնում:

Եւ երբեմն տեսողական ուշադրության դաշտը լայնացնելով` ամեն ինչի մեջ այնպիսի սիմվոլիկա ես հայտնաբերում, որ սկսում ես կասկածել, թե մեր հրապարակային կյանքը շիրմա է միայն`տակից ընթացող իրական գործընթացները ծածկող, որ չեն բխում մեր երկրի ու մեր պետության շահերից: Իսկ այդ գործընթացները նկատելու համար պետք է ունենալ քննական հայացք, գիտելիքներ, պատմության եւ պատմական իրողությունների իմացություն, աշխարհափոխման ներկա փուլի վտանգներն ու մեր շահերի դեմ ոտնձգությունները համադրելու ունակություն:

Մինչդեռ քննական հայացք, գիտելիքներ, աշխարհի ընթացքի իմացություն մեր ժողովրդի մեկ տոկոսն էլ չունի, մարդկանց մեծ մասը իմացության պաշարով խոցելի ու անպաշտպան է մարդկության դեմ կիրառվող զենքերից ամենաահավորի, ամենաանողոքի`տեղեկատվական ներգործության հանդեպ, որը հատկապես կիրառում են մեզ վրա բոլորը` դրսինները, ներսինները, անհատներն ու խմբերը, բոլոր նրանք, որոնք փող ունեն տեղեկատվական իրե՛նց հարկավոր զինատեսակը մեզ վրա կիրառելու: Այս բոլորը կատարվում է մի վտանգավոր ժամանակաշրջանում, երբ մեր հարեւաններից երկուսը չեն հրաժարվում իրենց ծավալապաշտական պլաններից`փափուկ եւ կոշտ ուժերով կուլ տալու այլոց, այդ թվում մեզ, երբ աշխարհի մարդասիրական, բարեսիրական արգելակներն այս պահին չեն գործում, եւ միայն տնտեսական շահի գործոններն են շարժի գցված: Իսկ այդ գործոնները այսօր անդրադարձվում են նաեւ Հայաստանի քաղաքական ուժերում, պաշտոնեության մեջ, ընտրական ընթացքներում, այլուր:

Պահանջել հայ մարդուց` տարբերելու, տարբերակելու այդ շահերը, զատելու թշնամուն ու բարեկամին՝ մենք չենք կարող, այդպիսի հասարակություն չենք պատրաստել:

Մեր հասարակությունն առաջվա նման իր վերաբերմունքը քաղաքական խմբերի եւ անձերի հանդեպ պրիմիտիվ ազդակներով է ձեւավորում` առաջնորդվելով սիրո եւ ատելության կանխավարկածով, օրվա մի փոր հաց տվող անգրագետին գերադասելով գիտուններից եւ հասկացողներից: Նա կարող է չտեսնել իր գլխին կոտրվող քաղաքական թատրոնը, կոկորդիլոսի արցունքներն իրականի տեղ ընդունել, ենթարկվել կամերային ասուլիսներում քաղաքական կողմ ներկայացնող ֆենած մազերով լրագրողների` բնակարանի, մեքենայի, այլ նյութական արժեքների դիմաց որպես փոխհատուցում մանիպուլյացիաներին, դառնալ սարքովի տեղեկատվության զոհ ու ամեն անգամ ընտրություններին մի քայլսվ եւս կործանել Հայաստանը:

Մեր այս մտքերը հետեւել են ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանում եւ իրավապահների հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանի թարմ բարձրաձայնումներին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին` նորմալ մարդկանց համար ոչ մի պատրանք չթողնելով առ այն, որ Հայաստանում առկա կարծրացած, այսպես կոչված հեղափոխությամբ թյունինգ արված ֆինանսատնտեսական-քաղաքական համակարգը երբեւէ կարող է փոխվել, թույլ տալ արտահամակարգային զարգացումներ, թույլ տան մեր երկրին շնչելու` առանց արտաքին-ներքին միաձուլված կառավարման արհեստական-պարտադրված համակարգի, վերջապես մեր երկիրն ազատելով պարտադրանքներից, արտաքին աշխահի տարբեր բեւեռներին ենթակա մոդելավորված գործընթացներից, այդ գործընթացները կառավարման համամասնակից եւ արդեն երեսուն տարի իշխող տնտեսաքաղաքական մաֆիաներից, որոնք խժռել-իրենցով են արել եւ անում մեր երկրի բոլոր ոլորտները եւ անընդհատ իրար հավասարակշռելով, իրար լրացնելով, իրար քննադատելով, իրար փոխանցելով` պահպանում են իշխանությունը, տնտեսաֆինանսական լծակները, քաղաքական մենաշնորհները, մեջընդմեջ սպասարկելով արտաքին ուժերին նաեւ (տես` հզոր ուժերին պարտվելու մասին Սերժ Սարգսյանի խոսքը) եւ ողջ հայ ժողովրդին թողնելով ձեռնունայն:

Մենակ ինչ արժե գրեթե նույնական սխեման, երբ իշխող ուժն իրեն մրցակից է նշանակում Ռոբերտ Քոչարյանին եւ նրա շուրջ գծագրվող բեւեռը, Ռոբերտ Քոչարյանը` իշխող կուսակցությանն ու մի քիչ էլ փոխակերպված ՀՀԿ-ին` ի դեմս Սամվել Կարապետյանի եւ նրա շուրջ համախմբման (Գագիկ Ծառուկյանն էլ ձեզ նվեր): Կամ ցուլը խորհրդանիշ դարձրած նոր քաղաքական կառույց ստեղծող Արման Թաթոյանն է ի հայտ գալիս քաղաքական դաշտում: Ցուլն ինձ հիշեցրեց Հայտնության ցուլին, որի վրա գիտեք, թե ո՛վ էր նստած, ու այստեղ էլ, եթե հիշենք աշխարհի բոլոր այն հաջողակներին, ում կյանքում ցուլի խորհրդանիշն առաջնորդող է եղել, եւ հիշենք, թե ում շրջապատից են նրանք, ապա հասկանալի է դառնում, որ հայերս դույզն ինչ չենք դուրս եկել սկյուռիկի անիվից:

Լավ, միթե այս փակ եւ արատավոր շրջանից մեր ժողովուրդը երբեք դուրս չի՞ գալու, մի՞թե չեն գտնվի մարդիկ, որոնք կկոտրեն արատավոր այս շրջանը` մեծ աշխարհին կուլ գնալուց հինգ րոպե առաջ կոտրելով Հայաստանի կառավարման հնացած համակարգը, որը հիմա էլ մարդկանց հիմարացնելու նոր աճպարարություններ է մոգոնում` երրորդ-չորրորդ հանրապետությունների խաղերով, քրեական պատմություններով, գերիներին Բաքվի բանտից չազատելով ու նման ուրիշ բազմաթիվ զգայացունց տեսարաններով ընդարմացնելով եւ քնեցնելով բոլորիս:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

Հաջորդ գրառումը

Երբ դատական համակարգը գործում է արդար

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Երբ դատական համակարգը գործում է արդար

Լրահոս

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

17/07/2026

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից: Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական