Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Դուք հենց նոր իմ տեսությունը լրացրեցիք՝ ապացուցելով, որ ճշմարտությունը բացարձակ չէ. Էյնշտեյնի ու Թագորի հանդիպումը

Հայտնի գիտնական, հարաբերականության տեսության հեղինակ Էյնշտայնը 1930 թվականին Գերմանիայում հանդիպել է հնդիկ մեծ փիլիսոփա Թագորի հետ։ Նրանց միջև տեղի է ունեցել խոր քննարկում։ Էյնշտայնն ասել է. «Իրականությունը հարաբերական է, իսկ ճշմարտությունը՝ բացարձակ»։

Թագորը պատասխանել է նրան. «Ընդհակառակը, երկուսն էլ հարաբերական են, քանի որ իրականությունը ժխտելով՝ ճշմարտությունը նույնպես ժխտվում է, և հակառակը։ Ամբողջ տիեզերքը իմ մեջ է, և ես՝ տիեզերքում։ Առանց երկրպագուի գեղեցկություն չկա, առանց հավատացողի՝ ճշմարտություն չկա»։

Այս հանճարեղ խոսքերից զարմացած՝ Էյնշտայնը բացականչեց. «Մի վայրկյան առաջ իմ տեսությունը թերի էր…, իսկ Դուք հենց նոր այն լրացրեցիք՝ ապացուցելով, որ ճշմարտությունը բացարձակ չէ»։