Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն այս փուլում գործընթացն այնպես է պայմանավորել, որ հաջորդ գործարքները վերաբերեն երեք անկլավներին. Աբրահամյան

08/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանն այս փուլում գործընթացն այնպես է պայմանավորել, որ հաջորդ գործարքները վերաբերեն այսպես ասած երեք անկլավներին։ Դրանք իր համար կարևոր մաս են կազմում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ դեռևս հստակ չեն երեք՝ այսպես կոչված անկլավների իրավական հիմքերը, իսկ առանց իրավական հիմքերի դրանք հռչակել ադրբեջանական և հանձնել Ադրբեջանին չի բխում կողմերի մատնանշած սկզբուքններից։

«Փաշինյանի հայտարարություններն ինձ մոտ մտահոգություն է առաջացրել, և տպավորություն կա, որ փակ բանակցություններում Ադրբեջանը պնդում է, որ Արծվաշենը ևս ադրբեջանական է։ Համենայնդեպս Փաշինյանի հայտարարությունից այդ տպավորությունն եմ ստացել, և չեմ բացառում, որ մի օր սկսի մի քարոզչական պրոցես, երբ հանրությանը դա կհրամցվի որպես ադրբեջանական տարածք։  Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, թե ինչպիսի ճարպիկ լեզու կօգտագործվի, որ Արծվածենն իրոք ադրբեջանական է եղել, և հայ ժողովրդին է թվացել, որ այդ տարածքը հայկական է։ Հեչ որ չէ, կա երկրորդ տարբերակը՝ հայտարարել այն մասին, որ այսիսնչ տարածքը չհանձնելու դեպքում պատերազմ կսկվի»,- ասաց պատգամավորը

Ըստ պատգամավորի՝ «ՀՀ իշխանություններն այս և նախորդ տարի արել են հայտարարություններ, որոնք ոչ միայն լեգիտիմացրել են Ադրբեջանի պահանջները, այլև անուղղակի կերպով հնարավորություն են ստեղծել ադրբեջանական հնարավոր հարձակման համար։

Անդրադառնալով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ Հայաստան կատարելիք այցին՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ Թուրքիայի իշխանությունների համար հայ-ադրբեջանական հարաբերությունները մշտապես եղել են նախապայման, և չի բացառվում, որ այդ այցի շրջանակներում կողմերը փորձելու են հետագա քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել։

«Կան մի շարք պայմանավորվածություններ, որոնք չեն իրագործվել, օրինակ՝ հայ-թուրքական սահմանով երրորդ երկրների քաղաքացիների անցումների մասով։ Հիմա Թուրքիան միգուցե փորձում է ցույց տալ, որ այն շարժը, որ եղել է հայ-ադրբեջանական հարաբերություններում, իրեն հնարավորություն է տվել մեկ-երկու քայլ անելու»,- ասաց Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է վաշինգտոնյան փաստաթղթերին և «Թրամփի ուղի» նախագծին, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Թուրքիան հիմնականում քննարկում է նոր երթուղու հարցը դեպի Նախիջևան, որպեսզի ՀՀ-ով շարժը նվազագույնի հասցնի:

«Սա այն դեպքում, երբ կար երթուղի՝ Մեղրիից Նախիջևանով հասներ Երասխ, այնտեղից՝ Գյումրի և Գյումրիից մուտք գործեր դեպի… Այսինքն, վերականգնվեր այն գիծը, որը նախկինում եղել է: Բայց Ադրբեջանի  և Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անում են, որ առևտրաշրջանառության մեծ մասն  իրենց տարածքով կազմակերպեն՝ բացառելով ՀՀ տարածքով շահագործումը»,- մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը:

Ամփոփելով՝ պատգամավորը շեշտեց՝ ամեն ինչ արվում է, որ Հայաստանը նվազագույն չափով ներգրավվի նոր երթուղիների ծրագրում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական բանակը վերականգնվելու անհրաժեշտություն ունի. ընդդիմադի պատգամավորը՝ ռազմական բյուջեն չավելացնելու մասին

Հաջորդ գրառումը

Դուք հենց նոր իմ տեսությունը լրացրեցիք՝ ապացուցելով, որ ճշմարտությունը բացարձակ չէ. Էյնշտեյնի ու Թագորի հանդիպումը

Համանման Հոդվածներ

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
Նորություններ

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

13/05/2026
Հաջորդ գրառումը

Դուք հենց նոր իմ տեսությունը լրացրեցիք՝ ապացուցելով, որ ճշմարտությունը բացարձակ չէ. Էյնշտեյնի ու Թագորի հանդիպումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական