Իրանը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի մասին. այս մասին հայտարարություն է տարածել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։
Հայտարարության մեջ ասված է հրադադարի հաստատման մասին և նշվում է, որ հրադադարը միակողմանիորեն ընդունվել է Իսրայելի կողմից։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրանը «չի վստահում թշնամիներին» և միշտ «մատը ձգանի վրա է պահում»։