Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

Սամվել Կարապետյանի վրա հարձակման 3 հիմնական պատճառ եմ տեսնում.

1 Ռուսաստանում Սամվել Կարապետյանը շատ ու շատ հարցերում հայերի և Հայաստանի շահերի պաշտպան է։

2  Մոսկվայում Սամվել Կարապետյանը որոշ ոլորտներում մրցակից է ծագումով Ադրբեջանից միլիարդատեր Գոդ Նիսանովին։ Վերջինս Ռուսաստանում Ալիևի շահերի հիմնական սպասարկողներից մեկն է։ Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին թե՛ այս, թե՛ նախորդ կետով։

3 Նիկոլի համար անձնական խնդիր են ազդեցիկ բոլոր հայերը։ Նամանավանդ մեծ կարողություն, աշխարհի տարբեր երկրներում լուրջ կապեր և մարդկային մեծ ռեսուրսներ ունեցող հայերը։ Իր աչքին իրեն չենթարկվող ցանկացած ազդեցիկ հայ, պայմանական ասած, «Բիձինա Իվանիշվիլի» է երևում։

Ինչպես տեսնում եք, սա հերթական թեման է, որում Նիկոլի և Ալիևի շահերը լիովին համընկնում են։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան