Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Շիրակում քամին ծառել է արմատախիլ արել ու տապալել, հավկիթի մեծության կարկուտ է տեղացել. կարկտաամպրոպային ամպը մոտենում է Լոռու մարզին

Գյումրիում այսօր ուժգին փոթորիկ է եղել։ Դրամատիկական թատրոնի դիմաց կազմակերպված գարեջրի փառատոնի ընթացքը խափանվել է վատ եղանակի պատճառով։
Փոթորկին հաջորդել են ուժեղ կարկուտը և տեղատարափ անձրևը։

Փոթորիկը հսկայական ծառեր է արմատախիլ արել ու տապալել, կտուրները պոկել, փողոցների տաղավարները շրջել։ Կարկուտ, ուժգին քամի, տեղատարափ անձրև…Շիրակի մարզի գրեթե բոլոր բնակավայրերում հունիսի 14-ի երեկոյան եղանակն անբարենպաստ է եղել։

Փողոցները, այգիները, հրապարակները ծածկվել են խոշոր կարկտի հաստ շերտով։

Գագիկ Սուրենյանը զգուշացրել է, որ Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ։