Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է Հայաստանը օգտվում վաշինգտոնյան քարոզչական ծառայությունից

ԱԶԳ
06/06/2025
- 6 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
5
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքականություն մշակողների վրա ազդեցություն բանեցնելու միջոցներից մեկը քարոզչական կազմակերպությունների (lobbying organizations) ծառայություններից օգտվելն է: Այս միջոցից օգտվում են ինչպես իրենք՝ ամերիկաբնակները, այնպես էլ օտար կառավարությունները` դիմելով ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված քարոզչական կազմակերպություններ, որոնք երկու տեսակի են բաժանված` արհեստավարժ եւ էթնիկական:

Արհեստավարժներն իրենց քարոզչական գործունեությունը ծավալում են հատուկ այդ նպատակի համար ստեղծված եւ պաշտոնապես գրանցված կազմակերպությունների միջոցով: Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության, նրանց հետ ստորագրված պայմանագրի եւ հաճախորդին մատուցված ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն կառավարական համապատասխան մարմինների մոտ` թափանցիկությունը ապահովելու նպատակով:

Քարոզչական նման կազմակերպություններն իրենց մոտ հաճախ աշխատանքի են վերցնում նախկին օրենսդիրների եւ օրենսդիր ու գործադիր մարմինների նախկին պաշտոնյաների, քանի որ քարոզչությունը պահանջում է ունենալ քաղաքական որոշակի ազդեցություն, իսկ դրա համար ամուր կապեր կոնգրեսի, գործադիր պաշտոնյաների եւ այլ` քաղաքականություն մշակողների հետ: 2016-ից ի վեր աշխարհի տարբեր պետություններ իրենց շահերը պաշտպանելու համար մոտ 6 միլիարդ դոլար են ծախսել, որպեսզի օգտվեն ԱՄՆ-ոմ գործող հարյուրավոր նման արհեստավարժ ընկերությունների ծառայություններից:

Քարոզչության երկրորդ տեսակը էթնիկական բնույթ է կրում եւ գործում է բոլորովին տարբեր օրակարգով ու կոնտեքստով, հաշվի առնելով ԱՄՆ-ում գործող տվյալ էթնիկական համայնքի նպատակներն ու առաջնահերթությունները: Ինչպես Զբիգնիեւ Բրզեժինսկին էր ժամանակին նկատել՝ այս խմբավորումների ամենաարդյունավետ գործողները հրեական, հունական եւ հայկական քարոզչական կազմակերպություններն են: Այս համայնքները լավ կազմակերպված են, ունեն որոշակի, հստակ օրակարգ եւ մինչ օրս ազդեցություն բանեցրել են (եւ շարունակում են բանեցնել) ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը մշակողների վրա:

Թուրքիան եւ Ադրբեջանը, օրինակ, իրենց նպատակներին հասնելու համար պարտավոր են օգտվել բացառապես արհեստավարժ քարոզչական կազմակերպությունների ծառայութուններից, մինչդեռ Հայաստանը շատ լավ կազմակերպված համայնք ունենալու շնորհիվ արդեն երկար տարիներ օգտվում է այդ համայնքի ակտիվ ջանքերից` ԱՄՆ-ից ստանալով նշանակալի օժանդակություն, որ մոտ տասը տարի է, ինչ չի ուղղորդվում Ադրբեջան` հայկական համայնքի քարոզչության արդյունքում սահմանված 907 հոդվածի առկայության պատճառով: Թեեւ այստեղ, անշուշտ, կան որոշակի նրբերանգներ:

Քանի որ ԱՄՆ-ում ապաստան գտած սփյուռքահայ համայնքն է, եւ ոչ թե ՀՀ կառավարությունը, ֆինանսավորում տվյալ քարոզչական աշխատանքները, համայնքը ինքն է որոշում օրակարգային նպատակներն ու առաջնահերթությունները եւ ըստ այդմ ուղղորդում իր ֆինանսական միջոցները: Գաղտնիք չէ, որ ամերիկահայերի համար Ցեղասպանության ճանաչման հարցը տարիներ շարունակ եղել է առաջնային նպատակ: Հարատեւ աշխատանքի շնորհիվ այս նպատակը, կարելի է ասել, իրականություն է դարձել՝ հաշվի առնելով, որ նախ կոնգրեսի երկու պալատները եւ ավելի ուշ՝ նախագահ Ջո Բայդենը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:

Մյուս կողմից, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների միակողմանի կարգավորման հարցի նման ՀՀ կառավարության նախաձեռնությունները պաշտպանություն չգտան համայնքի եւ նրա կազմակերպությունների կողմից: Մոտ երեք տասնամյակ Հայաստանը չէր օգտվում ԱՄՆ-ում արհեստավարժ քարոզչական հաստատությունների ծառայություններից, քանի որ հայկական երկու ավանդական կազմակերպություններ` Ամերիկայի Հայ Ազգային (կամ Հայ դատի) կոմիտեն (ANCA) եւ Ամերիկաի հայկական համագումարը (AAA) իրենց ուսերի վրա էին վերցրել համահայկական հարցերը կարգավորելու պարտականությունները: Այլ նշանակալի նպատակներ չկային, որ հայկական կազմակերպությունները կչարողանային համագործակցել Հայաաստանի դեսպանատան հետ, ավելորդ դարձնելով որեւէ արտաքին միջամտություն:

Սակայն վերջերս, Հայաստանի իշխանությունները պայմանագիր կնքեցին ծառայություններ մատուցող ամերիկյան «Mercury Public Affairs» արհեստավարժ քարոզչական կազմակերպության հետ: Պայմանագիրը ուժի մեջ մտավ 2025-ի ապրիի 1-ից եւ գործելու է մինչեւ 2026-ի մարտի 31-ը: Համաձայն պայմանագրի, ՀՀ կառավարությունը ամսական 50 հազար դոլար է վճարելու, ինչը մեծ գումար է նման ծառայությունների համար: Քարոզչական հաստատությունը պարտավոր է պաշտպանել հաճախորդի (տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան) շահերը կոնգրեսում եւ վարչակազմում, ընդգծել Հայաստանի աշխարհաքաղաքական եւ ռազմավարական կարեւորությունը` որպես Մ. Նահանգների տարածաշրջանային եւ գլոբալ շահերի գլխավոր գործընկերը Հարավային Կովկասում, զարգացնել տնտեսական, առեւտրաշրջանառության, ներդդրումների եւ տեխնիկական համագործակցությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, համապատասխան հարցեր քննարկելուց Հայաստանին ներկայացնել որպես հուսալի եւ արժանահավատ գործընկերոջ եւ ԱՄՆ-ի փորձագետներին մասնակից դարձնել ՀՀ դեսպանությանը (կառավարության) շահագրգռող հարցերի քննարկումներին:

Պետք է նշել, որ Հայաստանի դեսպանատունը նախկինում` ԼՂ-ի պատերազմի օրերին (2020 թ.) պայմանագիր կնքել էր «CUPPER Strategies» ձեռնարկության հետ, որպեսզի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 30-ը ամերիկյան լրատվամիջոցներով հակամարտության իրազեկման գործում քարոզչական ծառայություն կատարի 20 հազար դոլարի դիմաց: Պայմանագիրը երկարաձգվել էր եւս չորս ամիս, հավելյալ 24 հազար դոլար վճարումով:

Հաշվի առնելով, որ Հայաստանը նախկինում կարիք չի ունեցել օգտվելու արհեստավարժ քարոզչական կազմակերպությունների ծառայություններից, կարելի է ենթադրել, որ ներկայիս դրանից օգտվելու անհրաժեշտությունը առաջացել է, որովհետեւ հայկական ավանդական կազմակերպությունների օրակարգը նկատելիորեն տարբերվում է ՀՀ դեսպանատան (կառավարության) օրակարգից: Վերջիններիս ԱՄՆ-ում դիտարկում են որպես Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների, ինչը դժվարացնում է արդյունավետ հարաբերություններ զարգացնել նախագահ Թրամփի նորակազմ վարչակազմի հետ:

Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը արդեն վաղուց է օգտվում ամերիկյան արհեստավարժ քարոզչական կազմակերպությունների ծառայություններից՝ առաջ մղելու համար իր շահերը: Ներկայիս ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը գործնական պայմանագիր ունի «Skyline Capital»-ի հետ, որը նա կնքել է այս տարվա հունվարի 1-ին եւ ուժի մեջ է մինչեւ 2025-ի դեկտեմբերի 31-ը: Պայմանագրի համաձայն, Ադրբեջանը այդ հաստատությանը ամսական պետք է վճարի 50 հազար դոլար, որպեսզի SC-ն խորացնի Ադրբեջանի կապերը ԱՄՆ-ի կոնգրեսի եւ գործադիր ղեկավարների հետ, կազմակերպի կոնգրեսական եւ աշխատակազմի պատվիրակությունների (CODEL եւ STAFFDEL) պաշտոնական այցելությունները դեպի Ադրբեջան, համագործակցի երկու կուսակցությունների հետ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում՝ թիրախավորելով հատկապես արտաքին գործերի, պետական եւ արտասահմանյան գործողությունների դրամական հատկացումների կոմիտեներին: Դատավարական կորպորացիաների անդամներին՝ որպեսզի բացահայտեն ԱՄՆ-Ադրբեջան համագործակցության նոր հնարավորություններ, ընդլայնեն կոնգրեսի ադրբեջանամետ պատգամավորների հետ համագործակցությունը եւ զարգացնեն առեւտրա-տնտեսական կապերը: Բացի «SC-ից», Ադրբեջանը նաեւ պայմանագիր ուներ անցյալ տարի «Friedlander Consulting Group» քարոզչական կազմակերպության հետ, կնքված երկրի արտգործնախարարի կողմից 2024-ի փետրվարի 20-ին մեկ տարվա ժամկետով: Այդ ծառայության համար Ադրբեջանը վճարել է 41.666 դոլար: Պայմանագրի համաձայն կազմակերպությունը պետք է աշխատեր հասարակական հարաբերությունների (PR), մեդիա ոլորտի եւ այլ քարոզչական հաստատությունների հետ բարելավելու ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները:

Բոլորովին վերջերս Ադրբեջանն իր խոշորագույն պայմանագիրն էր կնքել «Teneo Strategy» կազմակերպության հետ՝ կազմակերպելու եւ լրատվամիջոցներով պատշաճ կերպով լուսաբանելու կլիմայի փոփոխություններին (COP 29) նվիրված կոնֆերանսը Բաքվում: 2024-ի ապրիլից մինեւ նոյեմբեր Ադրբեջանը հինգ միլիոն դոլարից ավելի է ծախսել՝ իր երկրում անցկացնելու համար այդ կարեւոր միջոցառումը:

Ադրբեջանը, ի հակադրություն Հայաստանի, ԱՄՆ-ում չունի լավ կազմակերպված, ազդեցիկ համայնք եւ համապատասխան կազմակերպություններ: Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան մինչ օրս չեն կարողացել Մ. Նահանգներում հիմնել կառույցներ, որոնք կկարողանային մրցել հայկական քարոզչական խմբավորումների հետ: Արդյունքում, Ադրբեջանն իր շահերը պաշտպանելու համար ստիպված է միշտ հույսը դնել արհեստավարժ քարոզչական կազմակերպությունների վրա, մինչդեռ Հայաստանը ունենալով լավ կազմակերպված եւ գործունյա համայնք ԱՄՆ-ում ներկայիս նախընտրում է չհամագործակցել տեղի ավանդական կազմակերպությունների հետ՝ առաջ մղելու համար համահայկական շահեր հետապնդող նպատակներ:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա վարվող հակաեկեղեցական քաղաքականության հերթական քայլն է

Հաջորդ գրառումը

Համերգաշարի բացումը՝ հայ երաժիշտով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Համերգաշարի բացումը՝ հայ երաժիշտով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական