Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա վարվող հակաեկեղեցական քաղաքականության հերթական քայլն է

Գեղամ Մկրտչյան
06/06/2025
- 6 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու դեմ երկրի ներկա վարչախմբի առաջին իսկ քայլերից վարվող այս հետեւողական  անդուր ու վնասակար  քաղաքականությունը մի բաղադրիչն է նրա ընդհանուր ազգամերժ քաղաքականության: Ըստ ամենայնի՝ ծրագրված քաղաքականության, որի առաջին, հանրային ընկալմամբ այն ժամանակ երեւի դեռ չգիտակցված ազդանշանն էր իր կրթական-մասնագիտական եւ աշխատանքային, կենսագրական տվյալներով հայոց դպրոցի, հայ գիտության ու մանավանդ հայ մշակույթի հետ որեւէ առնչություն չունեցած ու չունեցող, անգամ այլալեզու կրթությամբ երիտասարդ մեկի նշանակումը նոր կառավարության այդ ոլորտները համակարգող նախարարի պաշտոնին: Ինչի նպատակն ու հետեւանքները շատ շուտով զգացինք:

Այստեղ ընդամենը հիշատակենք վարվող հակաեկեղեցական քաղաքականությունը վկայող մի քանի հայտնի իրադարձություններ՝ ըստ դրանց հաջորդականության:

2018 թ. հունիսին՝ Նիկոլ Փաշինյանի ու իր խմբի իշխանության գալուց հազիվ մեկ ամիս անց, սկսվեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անվայել հասարակական շարժումը, որը հասավ անգամ Մայր աթոռի դիվանատունը «գրավելուն» ու մեկ այլ առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու անպարկեշտ քայլին: Նոր վարչախումբը թեեւ պաշտոնապես չէր մասնակցում դրան, բայց որպես արդեն  պետական իշխանություն չէր էլ փորձում գեթ ինչ-որ կերպ հակազդել անկարգություններին, ինչը բնական կասկածներ էր ծնում… Նոր վարչապետն էլ կարծեմ ասել էր, թե չի ուզում խառնվել «եկեղեցու գործերին»:

Հետո 2019-ի հունվարին, ինչպես հայտնի է, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Արարատի մարզի դպրոցներից մեկում պատահաբար տեսնելով գյուղի քահանային, հարցրել էր, թե նա այնտեղ ինչ է անում…

Ամեն հիշելիս իրոք դժվար է ձերբազատվել այն ճնշող տպավորությունից, որ թողեց այդ դեպքից օրեր անց՝ փետրվարի 10-ին Հանրային հեռուստատեսությունում կազմակերպված հայտնի «քննարկումը» Պետրոս Ղազարյանի հմուտ  դիրիժորությամբ: Թե՝ «արդյո՞ք եկեղեցին կարող է ներգրավված լինել դպրոցում, արդյո՞ք եկեղեցականը, քահանան կարող է դաստիարակչական աշխատանք կատարել աշակերտների հետ, արդյո՞ք եկեղեցին կարող է ներգրավված լինել կրթական ծրագրերում»: Հարցեր, որոնք կանոնակարգված էին եւ իրենց պատասխաններն ունեին մեր Սահմանադրությունում եւ օրենքներում, բայց որոնց վերաբերյալ երեւի իրենց պետք էր հնչեցնել ու հանրայնացնել քննարկմանը հրավիրված չորս մասնակիցներից իրենց հակաեկեղեցական, հակաքրիստոնեական հայացքներով հայտնի երկու անձանց ասածները: Ինչպես ժամանակին այդ առիթով նկատվել է՝ ատելության եւ արհամարհանքի խոսքով վիրավորելով որոշակի առումով ազգը միավորող Հայ եկեղեցուն ու հայ մարդու ազգային-կրոնական զգացմունքները: Վարկաբեկելով «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան ու դրա հետաքրքրական, հաճելի եւ ուսանելի, երեխաների մեջ ազգային արժեհամակարգի դաստիարակմանը նպաստող դասագրքերը՝ մաքուր, գեղեցիկ գրական հայերենով աչքի ընկնող: Եվ երբ որոշ լրատվամիջոցներ ժամանակին տեղեկացրել էին, չգիտենք որքանով հավաստի, թե դեռ քահանայի հետ հիշյալ հանդիպմանը ԿԳ նախարարն ասել էր՝ դպրոցն աշխարհիկ կառույց է եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վիճելի առարկա է, անհրաժեշտություն կա քննարկելու դրա հետագա դասավանդման նպատակահարմարության հարցը,  արդեն չպետք էր զարմանալ, որ հետո եղավ նաեւ այդ առարկան դպրոցի ծրագրից հանելու՝ այժմ աստիճանաբար իրականացվող «չափորոշչային» վճիռը: Եվ եթե մինչ այդ գուցե կարող էին ասել՝ վարչախմբի դիմամարտությունը եկեղեցու տարբեր սպասավորների դեմ է, ո՛չ մեր Եկեղեցու, ապա այս դեպքում արդեն նման պնդում էլ չի կարող լինել:

Այնուհետեւ 2024 թվականը սկսվեց Ամենայն Հայոց կաթողիկոսին ըստ սահմանված անխախտ կարգի տարեմուտի ավանդական եթեր չտրամադրելու արտառոց, թվում է՝ անգամ թշնամական քայլով…

Եվ վարչապետ Փաշինյանի ու նրան ձայնակցողների այս օրերի անհաշտ ելույթները, որոնք կուզենայինք՝ չլինեին: Ու որոնք, չգիտես ինչու, ընդամենը մի քանի օր հաջորդեցին մեր եկեղեցու հասցեին Ալլահշուքյուր Փաշազադեի թշնամական կեղծաբանություններին: Ինչպես նաեւ՝ մոտավորապես համընկնելով Արցախի հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանությանը նվիրված, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու մասնակցությամբ Շվեյցարիայում անցկացված միջազգային համաժողովին…

Որպես ՀՀ ոչ անտարբեր մի քաղաքացի ու նաեւ տարիքի իրավունքով կուզենայինք իբրեւ բարեկամական հորդոր, եթե կուզեք՝ նաեւ խնդրանք, ասել հետեւյալը: Նախ, Հայոց եկեղեցին միայն հայաստանյան երեւույթ չէ, ոչ էլ Ամենայն Հայոց կաթողիկոսն է միայն Հայաստանինը, որ պետությունը նրա թեկուզ ընտրության հարցում դեր ունենա, այն էլ՝ վճռական դեր: Եվ հետո, պաշտոնեության, պաշտոնյաների գործը երկրին պաշտոն, այսինքն՝ ծառայություն մատուցելն է, ոչ թե իշխանության սուր ճոճելը: Եղեք, եթե ձեզնից ոմանք գուցե չեն կարող Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, ապա գոնե հայ ազգի խոնարհ զավակներ: Մի շարունակեք ու մի՛  սերմանեք այս կարգի անհաշտություն ու թշնամանք, որը վնասում է մեզ, մեր առանց այն էլ վտանգված հայրենիքին:  

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայկական համադպրոցական գիտական փառատոն

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է Հայաստանը օգտվում վաշինգտոնյան քարոզչական ծառայությունից

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է Հայաստանը օգտվում վաշինգտոնյան քարոզչական ծառայությունից

Լրահոս

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Վճռաբեկ դատարանը մերժել է Մկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունել

26/06/2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև...

Ռուսաստանն ավելի է սահմանափակել Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը

26/06/2026

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված...

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

26/06/2026

Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական