Կիրակի, 26 Հուլիս, 2026

Համերգաշարի բացումը՝ հայ երաժիշտով

Գերմանիայի Բրիսքե առողջարանային քաղաքում  մայիսի 22-ին մեկնարկել է «Մշակութային հենակետ» վերտառությամբ բացօթյա համերգաշար, որը տեւելու է մինչեւ օգոստոս: Յուրաքանչյուր ամսվա երրորդ հինգշաբթի օրն ավանը վերածվելու է կենդանի համերգային հարթակի: Տարբեր ժանրերի միջազգային երաժիշտներ ապահովելու են հանգստի ժամին հարիր թեթեւ ու հաճելի մթնոլորտ:

Համերգաշարը բացել է կանադաբնակ հայ սաքսոֆոնահար Արա Առաքելյանը: Այս երիտասարդ երաժիշտը հանդես է եկել տարբեր նվագախմբերի եւ ջազային համույթների հետ միջազգային բեմերում: Ծնված լինելով Հայաստանում եւ կրթություն ստանալով ինչպես դասական, այնպես էլ ջազ երաժշտության ոլորտում՝ նա Գերմանիայում ներկայացնում է իր բազմաժանր երաժշտական ծրագիրը, որն ընդգրկում է ջազ, դասական, ֆոլք եւ համաշխարհային երաժշտություն:

Ա. Բ.