Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

PKK-ն լուծարվե՞լ է, թե՞ Էրդողանը միջազգային ուժերի հակազդեցութից խուսափելու համար լուծարման մտավարժանքներ է անում

Հակոբ Չաքրյան
23/05/2025
- 23 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Քուրդիստանի աշխտավորական կուսակցությունը՝ PKK-ն, կազմավորվել է 1978 թ. նոյեմբերի 27-ին Դիարբեքիրի Լիջե գավառում: 1984-ի օգոստոսի 15-ին ասպարեզ է իջել Քուրդիստանի ազատագրության ժողովրդական բանակը՝ ARGK-ն, իրականացնելով առաջին զինված գործողությունը թուրքական պետության դեմ: Անցած տարիների ընթացքում Թուրքիան ականատես է եղել համանման բազում գործողությունների: Թեեւ դրանք չեն հանգեցրել քուրդերի իրավունքների պաշտպանության առաջադրանքի իրականացմանը, քրդերին նույնիսկ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք չունեն, սակայն Թուրքիայում քրդական հարցը քրդերի ինքնավարությամբ լուծելու տեսակետները հնչել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում, հենց քրդական կուսակցությունների նախաձեռնությամբ, ինչպիսին էր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որին ներկայումս փոխարինում է Ժողովուրդների իրավահավասարության եւ դեմոկրատական կուսակցությունը՝ DEM-ը:
Համենայնդեպս անցած տարիներին PKK-ն, ըստ թուրքական տվյալների, 40 հազար մարդ է սպանել, այդ թվում նորածին մանուկների: Որքանով են հավաստի դրանք, չգիտենք: Բայց որ թուրքական քաղաքական եւ հասարակական շրջանակները PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանին տասնյակ տարիներ «նորածինների դահիճ» են անվանել, փաստ է: Դրանց մեջ առաջամարտիկի դերը ստանձնել էր «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ Ազգայնական շարժում կուսակցության գլխավոր նախագահ Դեւլեթ Բահչելին: Եվ հանկարծ մայիսի 5-7-ը հրավիրվում է PKK-ի 12-րդ համագումարը, որտեղ ինքնալուծարման եւ զենքը վայր դնելու որոշում է ընդունվում եւ որոշման մասին պաշտոնապես հայտարարվում է մայիսի 12-ին: Հատկանշական է, որ այդ որոշումը դեռեւս հոկտեմբերի 1-ին  PKK-ին հուշում է  Բահչելին: Առաջարկի պատճառով դա անմիջականորեն վերագրվում է հիմա արդեն PKK-ի առաջնորդին «մեծարգո Օջալան» անվանող Բահչելիին:

Հարկ է նշել, որ չնայած որոշման առկայությանը, PKK-ն դեռ չի լուծարվել, ոչ էլ զենքն է վայր դրել: Նույնիսկ հստակեցված չէ. «զենքը ո՞ւմ է հանձնվելու», թուրքական իշխանությունների՞ն, թ՞ե միջազգային ուժերին: Որքան էլ երկրի քրդական  շրջանակները ոգեւորվեն, իսկ թուրքականներից ոմանք էլ «ահաբեկչությունից զերծ» Թուրքիա ստեղծելու  հետեւություններ անեն, ընդամենը գործում է PKK-ի մարտի 1-ին հայտարարած զինադադարը: Այլ կերպ՝ խոսքը տվյալ դեպքում ոչ թե արդեն ուժի մեջ մտած որոշման, այլ դրա պատրաստակամության մասին է:

Չնայած այս ամենի, վերջին զարգացումները լայն արձագանք է գտել ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ինքը PKK-ն, բնութագրելով ընդունած «որոշումը» իբրեւ երկրում մնայուն խաղաղության եւ քրդական հարցի դեմոկրատական լուծման գրավական, առաջիկա գործընթացում պատասխանատվություն ստանձնելու առաջարկով  դիմել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, իսկ միջազգային ուժերին նախազգուշացրել է, որ չխոչընդոտեն խնդրի դեմոկրատական լուծումը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրա առնչությամբ հայտարարել է, որ հաստատուն քայլերով ընթանում են «ահաբեկչությունից զերծ Թուրքիա» ստեղծելու ուղղությամբ, փշրելով կանխակալ մոտեցումներն ու չարագուշակ ծուղակները, ապա ավելացրել է. «Մեր սահմաններից դուրս գործող ահաբեկիչներին զինաթափվելու հարցը հարեւան երկրներում քննարկում ենք վերջիններիս հետ: Դա կնպաստի Իրաքի եւ Սիրիայի կայունությանն ու բարգավաճմանը»: Բահչելին որոշումը գնահատել է որպես խաղաղության, եղբայրության հաղթանակ եւ շնորհակալություն է հայտնել Էրդողանին, PKK-ի «հիմնադիր առաջնորդ» Օջալանին եւ Ժողովուրդների իրավահավասարության եւ դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը Իմրալի կալանավայրում Օջալանի հետ ունեցած հանդիպումների համար: Նա միաժամանակ ընդգծել է զինաթափման, գրոհայինների ճակատագրի, PKK-ի եւ Ժողովրդի ինքնապաշտպանության ստորաբաժանումների հարաբերությունների խնդիրներն առանձին քննարկելու անհրաժեշտությունը: Վերոհիշյալ քրդական կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը հույս է հայտնել, որ PKK-ի  հետ սկզբնավորված հաշեցման գործընթացը կպսակվի հաջողությամբ:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նույնպես դրականորեն է տրամադրված PKK-ի հետ հաշտեցմանը: Ահա «Լավ» կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն հաշտեցման գործընթացը համարում է Էրդողանի իշխանության «չարագուշակ սակարկությունների» արդյունք, մեղադրելով վերջինին դավաճանության մի նոր տարբերակը շրջանառության մեջ դնելու փորձերի համար եւ նշում, որ չի կարելի նորածների դահիճից խաղաղության աղավնի ստեղծել: Համանման կարծիք է հայտնում նաեւ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Ումիթ Օզդաղը: Հակառակ դրան ԱՄՆ եւ Եվրոպական միության երկրներն անվերապահորեն աջակցում են գործընթացին: Ըստ երեւույթին հենց այս հանգամանքով է պայմանավորված Էրդողանի դրական վերաբերմունքը հաշտեցման գործընթացին: Ինչ վերաբերում է Բահչելիին, ապա նա էլ PKK-ի  հարցում ընդառաջում է Արեւմուտքին, որպեսզի Թուրքիան չհայտնվի դիտորդի դերում, եւ ստանձնում է հաշտեցման նախաձեռնողի դերը, որում ինքը իրականում ընդամենը միջոց է:

Որքան էլ PKK-ի  հետ հաշտեցման գործընթացը Թուրքիայում բնութագրվի ներքին հարց, այնուամենայնիվ դրան առնչվող քաղաքական զարգացումները չեն կարող միջազգային եւ տարածաշրջանային արձագանքներ չունենալ: Տեղեկատվության սակավությունը, սակայն, առայժմ թույլ չի տալիս հաշտության գործընթացը վերլուծելու կամ հետեւություններ անելու  համար: Թվում է, թե ժամանակի ընթացքում շրջանառության մեջ կդրվեն նոր տեղեկություններ, որոնց կարձագանքենք պատշաճ կերպով:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայաստանը կհայտնվի՞ հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրի» որոգայթում

Հաջորդ գրառումը

«Ինչպես է Ադրբեջանը Հայաստանում վախ տարածում»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական