Ռուսաստանը դեռևս որևէ քննչական միջոցառում չի իրականացրել։ Բաքվից Գրոզնի թռչող AZAL ինքնաթիռի կործանումից անցել է հինգ ամիս. Ռուսաստանը որևէ կոնկրետ տեղեկություն չի հրապարակել հետաքննության ընթացքի մասին։
Ադրբեջանական կողմն այս հարցով ամեն ամիս կապ է հաստատում ռուսական կողմի հետ։ Սակայն ռուսական կողմը տարբեր պատրվակներով ձգձգում է հետաքննությունը և չի արձագանքում հարցումներին. գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։
«Այս 5 ամիսների ընթացքում Ռուսաստանը որևէ քննչական գործողություն չի իրականացրել։ Ավիավթարի մեղավոր կամ պատասխանատու անձանցից ոչ մեկը չի ձերբակալվել։
Ադրբեջանական կողմը սպասում է արդյունքի։Աղբյուրը նաև հայտնել է, որ վերջերս այս հարցի շուրջ Ադրբեջանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների միջև տեղի է ունեցել ևս մեկ նամակագրություն, սակայն արդյունք չկա. «Ադրբեջանը սպասում է ռուսական կողմից այս հարցի վերաբերյալ կոնկրետ քայլերի»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաու քաղաքի մոտակայքում (Ղազախստան): Ղազախական կողմի հրապարակած նախնական զեկույցում ասվում է, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը և կործանվել Գրոզնիի մոտակայքում արձակված կրակի հետևանքով։
Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5անդամ, որոնցից 29-ը ողջ է մնացել։