Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դու չպիտի նստես ու հաշվես, թե հաջողության հասնելու հավանականությունը ինչքան է. Մամիջանյանը՝ իմպիչմենտ սկսելու մասին

06/05/2025
- Նորություններ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները վերահաստատում են, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Միաժամանակ հայտարարում ենք, որ այս պահին վարչապետի թեկնածու չունենք և մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետի անվստահության գործընթաց, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Մենք պատրաստ ենք քննարկել և ստորագրել իմպիչմենտի գործընթացը։ Քանի որ ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեզ համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, դրա համար մենք պատրաստ ենք նմանօրինակ քննարկումների ցանկացած շահագրգիռ կողմի հետ»,- ասաց նա։

«Հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեր համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, իսկ մենք հայտարարել ենք, որ մեր առաջնահերթությունն է իշխանափոխությունը, այլ ոչ թե իշխանության հասնելը, դրա համար ավելի պարզ, ավելի հեշտ այս գործընթացը իրականացնելու համար, մենք պատրաստ ենք նմանօրինակ քննարկումների ցանկացած շահագրգիռ կողմի հետ»,-ասաց նա:

Մամիջանյանը հիշեցրեց, որ ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ՀՀԿ-ն ունի ծրագիր, այդ թվում՝ փողոցային պայքարի, սակայն դրա մասին հավելյալ որևէ տեղեկություն այս պահին չի կարող տալ՝ գործընթացի շահերից ելնելով:

Հարցին՝ փորձելո՞ւ են Նիկոլ Փաշինյանին մերժել այնպես, ինչպես յոթ տարի առաջ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին էին մերժում, պատգամավորը պատասխանեց.

«Այդպես չենք անելու, որովհետև այդ ժամանակ ակնհայտ առկա էին արտաքին ուժեր, որոնք հիմնական շահառուն էին այս գործընթացի և ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խաբված էր այդ ժամանակ: Սա մեկ պատճառ, որը տարբերակելու է այդ գործընթացը մեր գործընթացից, որովհետև մեր գործընթացի շահառուն նախաձեռնողը և իրականացնողը ՀՀ քաղաքացին է լինելու: Երկրորդ, վերջնարդյունքի տեսանկյունից, մենք կյանքում չենք կարող ներգրավված լինել մի գործընթացում, որը բերեց այն արդյունքներին, որոնց բերեցին ձեր նշած իրադարձությունները»:

Դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ եթե բերեն ՔՊ-ական 8 պատգամավորի ստորագրություն, որոնք պատրաստ են միանալ իմպիչմենտին, ապա իրենք 28 պատգամավորով կմիանան դրան, Մամիջանյանն ասաց. «Ես չեմ համարում, որ հայրենիքի համար պայքարի պարագայում դու պիտի նստես ու հաշվես, թե հաջողության հասնելու հավանականությունը ինչքան է։ Մեր բոլորի տրամաբանությունը հետևյալն է. բոլոր գործոնները, բոլոր գործողությունները հասցնել իրենց արդյունավետության մաքսիմումին ու կպնել գործի»:

Նախորդ գրառումը

AZAL ինքնաթիռի կործանման կապակցությամբ Բաքուն Մոսկվայից դեռ պատասխան է սպասում

Հաջորդ գրառումը

Սա «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող քրեաքաղաքական հարձակում է՝ ապօրինի հետապնդումից մինչև ավտոմեքենայի հրկիզում. հայտարարություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026
Հաջորդ գրառումը

Սա «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող քրեաքաղաքական հարձակում է՝ ապօրինի հետապնդումից մինչև ավտոմեքենայի հրկիզում. հայտարարություն

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական