Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեդրակ Երկանյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը՝ հոգեւոր տվչություն

18/04/2025
- 18 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նրան ներկայացնելիս՝ թվարկումս երկար պիտի լինի. Հայաստանի առաջատար դաշնակահարներից մեկը, բազմաթիվ երաժշտական երկերի հեղինակ, բանաստեղծ եւ նկարիչ, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ: Սեդրակ Երկանյանի ծննդյան հոբելյանն առիթ էր համերգով նշանավորելու նաեւ մաեստրոյի ստեղծագործական գործունեության 55 եւ «Տաղարան»-ը գլխավորելու 30 բեղուն տարիները: Համերգի առաջին բաժնում մաեստրոյի դաշնամուրային կատարումներով հնչեցին Յ. Ս. Բախի, Ֆ. Շուբերտի, Յ. Բրամսի եւ Ա. Սկրյաբինի ստեղծագործություններից քաղված երկեր, իսկ երկրոդ բաժնում բեմ ելավ «Տաղարան»-ի կազմը՝ հանդիսականին մատուցելով ժողովրդական երգեր եւ նվագներ, Ս. Երկանյանի մշակած հորովելներից, գուսան Շահենի երգերից գոհարներ:

Տվչություն, ասել է թե՝ շնորհ ու պարգեւ, թե՛ մատուցում ու հանձնում:

Նա այս համերգին ի վերուստ տրված եւ իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում զարգացրած, հղկած, կատարելության հասցրած՝ երաժշտի շնորհը, որպես դաշնամուրային կատարման կատարելատիպ, մատուցեց մարդկանց: Դա սովորական արվեստային երեկո չէր, այլ հոգեւոր արար, ինչպես պարգեւ են անում սրբատեղիում, ինչպես աշխարհից վերացած՝ խոսում են Աստծո հետ…

Տվչություն, ասել է թե՝ տուրք:

Սեդրակ Երկանյանն իր հոբելյանական համերգին, ասես, կամովին տուրքը մատուցեց այն հանճարներին, որոնց ստեղծագործությունը ոգեշնչել, հեռակա ուսուցանել, իր կյանքի ուղին եւ ստեղծագործությունն էին ուղենշել: Հոգու ջանք, ճիգ, աշխատանք է պետք եղել՝ հասնելու ոգեղենության նման աստիճանի, ինչպիսին ունեն Ս. Երկանյանի դաշնամուրային կատարումները: Ռոմանտիզմից մինչեւ էքսպրեսիվ ժայթքումներ, խոհականություն եւ խորն ու զուսպ զգացմունքայնություն, բնական արտիստիզմի զորությամբ եւ ապրումի անկեղծությամբ հեղինակային երաժշտական մտասուզումներն ունկնդրի հոգուն եւ մտքին հաղորդելու մեծ վարպետություն, սեփական անձից վերացմամբ, ասես, իր մարմնից ու կոնկրետ ժամանակից պոկված, տարանջատված, մի հոգեշաղախ, ոգեշունչ վիճակ,- ահա սա՛ է Սեդրակ Երկանյանի նվագը: Այդ նվագը դառնում է իր շնչառության կերպը, իր սրտի տրոփյունի հանգաչափը:

Տվչություն, ասել է թե՝ փոխադրություն, թարգմանություն նաեւ:

Մաեստրոն այս համերգի համար իր իսկ կողմից հատուկ ընտրված հեղինակների ստեղծագործությունների ոչ միայն գերազանց կատարողը եղավ, այլեւ, իմ տպավորությամբ, իր անհատականությամբ կերպավորեց այդ հեղինակներին, իր նվագով անսխալ ուրվագծեց, սեփական շորհքի զորությամբ «թարգմանեց» նրանց բնույթը, մտածելակերպը, աշխարհընկալումը… Հեշտ չէ մի երեկոյի ընթացքում նման մի քանի կերպավորումներ ունենալ, մի հոգեվիճակից լիակատար կերպով անցնել մյուսին, մի զգացողությունից փոխադրվել մի այլ հոգեկերպ,- եւ սա անել սահունորեն, դալիճին մոգականորեն առաջնորդելով, թափանցելով յուրաքանչյուր ունկնդրի հոգեխորշերը… Երաժշտական այս «կերպավորումները» հազվագյուտ հնչում ունեին: 

Ս. Երկանյանը բազմից է արտահայտել Բախի ծով-ծավալուն հանճարի հանդեպ իր զարմանքն ու հիացումը: Ուրեմն եւ պատահական չէր, որ այս համերգային ծրագրում մաեստրոն ընդգրկել էր Բախի երկերից մեկը (Պրելուդ մի բեմոլ մինոր):

Դասական կոմպոզիտորների վերջին եւ ռոմանտիզմի վաղ շրջանի կոմպոզիտորների շարքը դասվող Ֆրանց Շուբերտի մեղեդային եւ ներդաշնակ ոճով գործերից է «Էքսպրոմտ սոլ բեմոլ մինոր»-ը: Ինչպես հեղինակը հակված էր եղել մարդկային հոգեբանության մութ կողմերի ու ներանձնային հարաբերությունների բացահայտմանը` հոգեւորի եւ սահմանայինի ավելի խոր գիտակցումով, նույն կերպ դաշնակահարը հաղորդեց հեղինակի ջանքն ու ապրումը՝ այս երկը կատարելիս: Ապա հնչեց գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յոհաննես Բրամսի ստեղծագործություններից «Ինտերմեցցո սի բեմոլ մինոր»-ը: «Նրա ստեղծագործություններն ունեն այնպիսի հետաքրքրական եւ բազմապիսի տարրեր, որոնց ես երբեք չեմ հանդիպել…»,- Բրամսի մասին ասել է վիտուոզ ջութակահար Յոզեֆ Յոախիմը: Բրամսը ստեղծել է նոր երաժշտական շարժում՝ դասական երաժշտության ավանդույթներին համատեղելով ռոմատիկ ուղղությունը, օգտագործելով նաեւ միջնադարյան գրային ոճեր: Բրամսի գրվածքները համարվում են կատարման համար շատ դժվար: Դասական եւ ռոմանտիկ երաժշտությունների համատեղմամբ է ստեղծված նաեւ նրա այս ստեղծագործությունը, Ս. Երկանյանը հաղորդեց դրա ողջ հզորությունը, տոնայնությունների փոփոխությունները՝ ստեղծելով բազմաձայնության տպավորություն:

Իբրեւ բացարձակ անհավասարակշռելիության վիճակ է նկարագրում Մաեստրոն դաշնամուրային զորեղ կատարումները: Համաչափություն եւ անհավասարակշռություն,- թվում է՝ անհամատեղելի են: Բայց ո՛չ Ս. Երկանյանի կատարողական արվեստի դեպքում: «Անհանգիստ է մարդը կատարման ժամանակ ու առավել հմայիչ բոլոր այն երաժիշտներից, որոնք փորձում են բարձրանալ դեպ հանճարի հոյակապ մեկուսարանը»,- մեջբերում է Մաեստրոյի խոսքից:

Ս. Երկանյան դաշնակահարին զուր չեն համարում Սկրյաբինի լավագույն մեկնաբաններից մեկը: Կոմպոզիտոր, դաշնակահար Ալեքսանդր Սկրյաբինն իր առաջին ստեղծագործությունների շոպենյան ուշ ռոմատիզմից հասել է մինչեւ հանճարեղ նորարարության՝ իր պրելյուդների եւ էտյուդների ներդաշնակ լեզվի տարրերով: Սկրյաբինի սիմվոլիստական պատկերների շարքում են իր «Պրելյուդ եւ էտյուդ սի մաժոր»-ը եւ «Սոնատ   5»-ը: Հզո՛ր, հզոր կատարումներ. որքա՜ն խորն էր երաժշտի ապրումը՝ դրանք կատարելիս, որքա՜ն հզոր էին այն վերերկրային ուժերը, որ կառավարում էին իրեն՝ հոգու ելեւէջները հաղորդելիս: Համամասնությունների ճշգրտություն, էքսպրեսիայի մաքրություն,- սա՛ է հատուկ Մաեստրոյի դաշնամուրային կատարումներին: Նման ճշգրտության եւ մաքրության հասնելու գործում, ոնց հանրահռչակ դաշնակահար Արթուր Շնաբելն է նկատել, մեծ դեր ունի բնության հետ առնչվելը: Ս. Երկանյանը բնությանը ներդաշնակ էություն է՝ բնության շարժի ու փոփոխության յուրատիպ ընկալմամբ: Եվ այդ ներդաշնակության զգացումն էր, որ ստեղծվել էր դահլիճում՝ մաեստրոյի դաշնամուրային կատարումների ազդեցությամբ:

Տվչություն, ասել է թե՝ պատվիրան:

Սեդրակ Երկանյանի հոբելյանական համերգը նաեւ պատվիրան էր՝ ընչաքաղցության եւ բազմադիմի մեր ժամանակներում կասեցնելու հոգեւոր արժեքների անկումը՝ ընտրելով արվեստի միջոցով ներքին մաքրագործման, Աստվածային բնակունքին հանգելու եւ ներդաշնակվելու ճշմարիտ ուղին…

Եվ ես արձակ շարադրանքից անցնում եմ բանաստեղծական տողերի, որ գրել եմ Սեդրակ Երկանյանի դաշնամուրային կատարումների տպավորությամբ.

Ապաստան տուր ինձ, ուր աղոթեցիր,

Ուր բեմը դարձավ աջակողմ խորան,

Նվագներիդ մեջ ձայն մի լսեցի՝

Շնչից էր ելած, մարդկային էր այն:

Ուր բեմառաջին ծնրադրած անձինք,

Հավատը իրենց կորստից փրկում,

Հոգու հացարար քո առատ ձեռքից

Նշխարքի տեղակ լույս էին հայցում:

Երեսդ դարձուր մուրացողներին,

Նրանք՝ ծարավի եւ նրանք՝ քաղցած,

Դու՛ էիր այդ օր սուրբ պատարագիչ,

Ուր պատգամեցիր Սերը եւ Աստված…

Դու հորդորեցիր մոլորյալներին

Հոգուց թոթափել քուղձերը մեղքի,

Զգեստավորվել լույս պայծառությամբ

Եվ պարկեշտության լինել առաքիչ:

Պոկվել սեփական մարմնի կապանքից

Եվ վերհառնումի հրճվանքով ապրել,

Սիրուց առավել չցանկալ ոչինչ,

Նրանով կյանքի խորշակը կշռել:

Բաժանիր նրանց նշխարքդ՝ ոնց հաց՝

Անոթությունը հոգու սնուցեն,

Կարոտյալներին եղիր ապաստան,

Ամոքիչ, մինչեւ տաճարդ լքեն…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցուցահանդես «Շոուշան քարի հմայքը» խորագրով

Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններ Գերմանիայում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններ Գերմանիայում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը. հայտարարություն է տարածել Սամվել...

ԿարդալDetails

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական