Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իլոն Մասկի հայրը հայտարարել է Պուտինի նկատմամբ իր հիացմունքի մասին

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիացնում է և ինձ, և որդուս», – BBC-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը։

«Մենք ընտանիքով հիանում ենք պարոն Պուտինինով։ Հիմարություն կլինի չհիանալ նրանով, որովհետև նա միշտ հանգիստ է։ Ես լսում եմ նրա ելույթները, նա տրամաբանական բաներ է ասում։ Շատ դժվար է չհիանալ պարոն Պուտինով»,- ասում է նա։

Հայտնի միլիարդատիրոջ հայրը նշել է, որ իր համար Պուտինը ուժեղ առաջնորդի օրինակ է դարձել։

Զրույցում Էրրոլ Մասկը նաև մեջբերել է որդու խոսքերը, ով անձնական զրույցում ասել է, որ ուկրաինական հակամարտությունը անքակտելիորեն կապված է կոռուպցիայի, գողության և խարդախության հետ՝ նախկինում անհնարին էր պատկերացնել։

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի