Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Լրագրողները ակցիա են իրականացրել Ազգային ժողովում

Մարտի 26-ին լրագրողները Ազգային ժողովում՝ իրենց համար նախատեսված օթյակում, ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դեմ։

ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով՝ հեռացրել են ակցիա իրականացնող լրագրողներին, խլել են պաստառները:

Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով։

Օրեր առաջ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Տրիբուն» լրատվական կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորել էր, ասելով՝ «շուրթերդ մաքրի՛ր»։