Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ավտոբուսի 50 վարորդ դիմում է գրել և հեռացել աշխատանքից. Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը գրում է.

Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից։ Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։

Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 ես ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միեւնույնն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է։