Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի շրջանի Վիկտորովկա, Նիկոլաևկա և Ստարայա Սորոչինա բնակավայրերը. հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսական բանակի հարձակումից հետո, որը ճեղքել է Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության գիծը, ուկրաինացի 10 հազար զինվոր կարող է շրջափակման մեջ լինել։
Ուրբաթ օրը ռուսական զորքերը շարժվել են դեպի Սուջա քաղաք և հյուսիսից մտել Ուկրաինայի Սումիի շրջան։
Զինվորներից մեկը The Telegraph թերթին ասել է, որ Ուկրաինան դիտարկում է Կուրսկից նահանջելու հնարավորությունը՝ հետագա կորուստներից խուսափելու համար։
«Փորձում ենք խուսափել կորուստներից, շրջափակման սպառնալիքն ակնհայտ է»,- նշել է նա։
Գլխավոր ճանապարհով ռուսական բանակի առաջխաղացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։