Վրաստանը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եթե անարդարությունը, ոչ ճիշտ մոտեցումը և խնդիրները, որոնք մենք տեսնում ենք եվրոպական բյուրոկրատիայում, ավարտվեն, մենք կվերսկսենք մեր աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, թեև այս փուլում մենք դա անելու իմաստ չենք տեսնում»,- ասել է Վրաստանի ղեկավարը:
Կոբախիձեի խոսքով՝ եվրոպական բյուրոկրատիայում իրականում շատ ծանր իրավիճակ է։
«Ոչինչ գին չունի, նույնիսկ ճշմարտությունը: Տեսեք, թե որքան անհեթեթ էին այն գրառումները, որոնք նրանք ներառել էին մոտ 140 ձայնով հաստատված բանաձևում։ Ուստի, նման անարդարության, նման խնդիրների պայմաններում մեր աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում կորցրել է իր իմաստը, և, հետևաբար, մենք ընդունել ենք աշխատանքը դադարեցնելու անայլընտրանքային որոշումը։ Եթե եվրոպական բյուրոկրատիայում անարդարությունը, ոչ ճիշտ մոտեցումը, խնդիրները վերջանան, բնականաբար, մենք կվերսկսենք մեր աշխատանքը, թեև այս փուլում իմաստ չենք տեսնում»,-նշել է նա:
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։