«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» ամփոփել է «Ակադեմիական գրագրության եւ հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրականացման նախագծեր» մրցույթի արդյունքները:
Մրցույթի նպատակն է նպաստել գիտահետազոտողների ակադեմիական գրագրության հմտությունների եւ միջազգային գիտական համայնքների ու գիտնականների հետ հաղորդակցության կարողությունների զարգացմանը, որակյալ հետազոտական նախագծերի եւ գիտական աշխատանքների պատրաստմանը, գիտական թվային հարթակներում երիտասարդ գիտնականների որակի բարձրացմանը:
Ամփոփվել են նաեւ «Գիտնականների միջեւ հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթի» արդյունքները: Մրցույթի նպատակն է նպաստել գիտնականների միջեւ կապերի եւ հաղորդակցման ընդլայնմանը, հաղորդակցման միջավայրի ստեղծմանը, ինչպես նաեւ գիտական համայնքի ամրապնդմանը:
Հարկ է նշել, որ երիտասարդ գիտնականների աջակցության յուրաքանչյուր միջոցառում անտարակույս կնպաստի գիտության եւ տեխնիկայի զարգացմանը մեր երկրում: Այն հզոր տնտեսություն ունենալու լավագույն գրավականններից է:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր