Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը Երևանում է

16/12/2024
- Սպորտ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ժամանեց Երևան:

Հայաստանի առաջին մեդալն այս առաջնությունում նվաճել է  Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր, մեկ փոքր բրոնզ նվաճել է Գառնիկ Չոլակյանը,  Գարիկ Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ։

7 տարվա ընդմիջումից հետո Վարազդատ Լալայանն Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել:

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը․ գրում է armsport-ը։

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։

25-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը և փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում 252 կգ արդյունքով բավարարվել է փոքր բրոնզե մեդալով: Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, պոկում վարժությունում 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել:

Մինասյանը երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և զբաղեցրել 4-րդ տեղը՝ ընդամենը մեկ կգ-ով զիջելով բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսեֆին: Հայաստանի ներկայացուցիչներից երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով:

Պոկում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում հայ մարզուհին 120 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), B խմբում հաղթելուց հետո, ընդհանուր հաշվարկում երկամարտի 280 կգ (130+150) արդյունքով գրավել է 7-րդ տեղը: A խմբի մասնակիցների ելույթներից հետո Չոլակյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում` 130 կգ արդյունքով: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացած 21-ամյա Գարիկ Կարապետյանը, հանդես գալով 109 կգ քաշային կարգում, փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ մեկ փորձից գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը:

Երրորդ մոտեցման ժամանակ, սակայն, Կարապետյանը վնասվածք է ստացել ու հրաժարվել հետագա պայքարից: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը (73 կգ) երկամարտում գրանցել է 331 կգ արդյունք (146+185) և պայքարն ավարտել է 8-րդ տեղում, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ) 0 են ստացել ու երկամարտի արդյունք չեն գրանցել, Պետրոս Պետրոսյանը 109 կգ քաշայինների B խմբի պայքարում երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը, կանանց 87 կգ քաշայինների պայքարում Տաթև Հակոբյանը երկամարտում գրանցել է 230 կգ և գրավել է 13-րդ տեղը, իսկ Հակոբ Մկրտչյանը (96 կգ) մրցման մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է պայքարից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն սկսում է վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցումը

Հաջորդ գրառումը

Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել խոզերի պատճառով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

24/11/2025
Նորություններ

Ծանրամարտի և հրաձգության ֆեդերացիաներն արձագանքել են մարզիկների և մարզիչների՝ Գյումրու քաղաքապետին աջակցելու հայտարարությանը

18/11/2025
Նորություններ

Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց

16/11/2025
Հաջորդ գրառումը

Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել խոզերի պատճառով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական