Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել խոզերի պատճառով

100 խոզ տեղափոխող  մարդատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել սրահում տարածված գարշահոտության պատճառով։

Հոլանդական KLM ավիաընկերության ինքնաթիռը Ամստերդամից Մեխիկո Սիթի էր տեղափոխում 259 ուղեւորի։

Թռիչքից վեց ժամ անց օդաչուն արտակարգ վայրէջք է խնդրել Բերմուդյան կղզիներում, որպեսզի ուղևորները կարողանան թարմ օդ շնչել. հաղորդում է Daily Mail-ը:

Թռիչքի ժամանակ բեռնախցիկից, որտեղ գտնվում էր 100 խոզ, գարշահոտը սկսել է ներթափանցել ինքնաթիռի խցիկ և օդաչուների խցիկ։

Մինչ ինքնաթիռը օդափոխվել է, ուղևորներն ու անձնակազմը տեղավորվել են  հյուրանոցներում։

Ինքնաթիռը կրկին օդ է բարձրացել դեպի Մեխիկո Սիթի միայն 30 ժամ անց: Իսկ խոզերին երկու օր անց մեկ այլ ինքնաթիռով ուղարկել են  Մեքսիկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։