Հաշվի առնելով սահմանազատում- սահմանագծում գործընթացի փաստերի քննարկման հանրային և պետական հրատապությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Պետրոս Ղազարյանը քանիցս հայտարարել է, թե ընդդիմադիրներին միշտ պատրաստ է լսարան տրամադրել, բայց նրանք հրաժարվում են, «Միասին» շարժումը եթեր է պահանջել, սակայն ստացել է պատասխան, թե եթերային հյուրերի ցուցակն արդեն պատրաստ է մինչև տարեվերջ, ուստի մեր պահանջին կարձագանքեն հունվարին. Հայտնում են «Միասին» շարժումից։
«Մենք սույն պատասխանը գնահատում ենք որպես պարզունակ մերժում և ժողովրդավարության տարրական սկզբունքների կոպիտ ոտնահարում, հրաժարում սեփական խոստումներից։
Շինծու պատրվակով Հ1-ը չի ցանկանում ապահովել բազմակարծությունը և ազատ խոսքը՝ հրաժարվելով եթեր տրամադրել իշխանության ընդդիմախոսներին։
Եթերային հյուրերի վաղօրոք հաստատված անբեկանելի ցուցակներ չեն կարող լինել, իրադարձություններն իրենք են թելադրում քաղաքական օրակարգը, թեմաներն ու հյուրերին, ուստի պնդում ենք մեր առաջարկը՝ հարկատուների գումարով գործող, «հանրային» կոչվող հեռուստատեսությունից պահանջելով տրամադրել եթեր հանրային մեծ հնչեղություն ունեցող նշյալ հարցի բարձրաձայնման համար»,-ասված է հայտարարության մեջ։