Գյումրիում կուլիսային մեթոդներով ու ճնշումներով ավագանու 14 անդամի ստիպեցին մանդատները, քաղաքապետին էլ՝ լիազորությունները վայր դնել։
Գյումրու աղմկահարույց ՏԻՄ ընտրություններին հաջորդած հետընտրական ճգնաժամը լի է ապօրինություններվ. ասում է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Հետընտրական գործընթացից հետո պետք է արտահերթ ընտրությունների հստակ ժամկետներ սահմանվեին. հունվարի 5-ին կամ 12-ին ընտրություններ նշանակվեին, բայց ոչինչ էլ չեղավ։ Հայտարարվեց, որ նախնական ընտրություններով շուտով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կընտրվի։
«Սահմանադրություն է խախտվել, գյումրեցիների ընտրելու իրավունքն է խախտվել։ «Ժողովրդավարության բաստիոնում» հակաժողովրդավարական գործընթացներ են տեղի ունենում, որոնց պատասխանատվությունը կրում է Նիկոլ փաշինյանի ղեկավարած իշխանությունը»,- պնդում է Անդրանիկ Թևանյանը։
«Մայր Հայաստանը» Գյումրիում տեղի ունեցած «ընտրությունների» ու հետընտրական ապօրինությունների վերաբերյալ Քննչական կոմիտեին և Հակակոռուպցիոն կոմիտեին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հուսալով, որ քրեական վարույթ կնախաձեռնվի։
Մանրամասները՝ տեսանյութում.