Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Քպ-ն Հակոբ Ասլանյանի հայտարարության պատճառով նիստ է անում

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ  է անում, ըստ տեղեկությունների՝  թեման Հակոբ Ասլանյանի այսօրվա հայտարարությունն է. հայտնում է 24News-ը: 

Քիչ առաջ ԱԺ եկավ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ մասնակցելու նիտին:  

Նկատենք, որ նիստին մասնակցում են քիչ թվով պատգամավորներ: Պատգամավորները չեն բացառում, որ նիստի ժամանակ կքննարկվի նաև Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ չգիտի՝ Հակոբ Ասլանյանի գլխում ինչ է կատարվում, համապատասխան մասնագիտական որակավորում չունի: