Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ալիևը խաղաղության ծրագիր չունի, նա ցանկանում է մեզ ջախջախել, նվաստացնել, ունեզրկել՝ դառձնելով հաշմանդամ պետություն

Ադրբեջանի նախագահը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր, որովհետև հայատյացությունը և Հայաստանի դեմ պայքարը նրա համար ունի ներքաղաքական կենսական նշանակություն. գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  

«Ավելին, Ադրբեջանը շարունակում է մեծ տեմպերով զինել բանակը, որևէ փաստաթուղթ չի ցանկանում ստորագրել ՀՀ-ի հետ և ընթացս բանակցային գործընթացի այնպիսի նախապայմաններ է առաջ քաշում, որոնք ակնհայտորեն անհնարին է բավարարել։ Օրինակ՝ նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը։

Ալիևը խաղաղության ծրագիր չունի։ Նա ցանկանում է մեզ ջախջախել, նվաստացնել, ունեզրկել, դառձնելով հաշմանդամ պետություն։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին. նրա նպատակը մեկն է՝ մինչև ընտրություններ ունենալ ստորագրված փաստաթուղթ, որը կկոչվի «խաղաղության պայմանագիր»»,- նշել է նա։