Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց իր շարքերից

ՔՊ-ն որոշեց Հակոբ Ասլանյանին հեռացնել խմբակցությունից»  24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 

ՔՊ վարչությունը կքննարկի նաև Ասլանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։

Արթուր Հովհաննիսյանը նշում է, թե Ասլանյանին հեռացրել են ՔՊ-ից կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով՝ մեջբերելով նրա ավելի վաղ արած հայտարարությունները և այն որակելով «արտահոսքեր»։

Քպ-ի նիստից հետո Հակոբ Արշակյանը դուրս է եկել ու լրագրողների հարցերին չի պատասխանել։ Բոլոր հարցերին մեկ պատասխան է տվել՝ No comment։