Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ. հայտնել է Deutsche Welle-ն։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նոր գերագույն ներկայացուցիչ Քաջա Կալլասը հայտարարել է, որ խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունն անընդունելի է, Վրաստանի կառավարությունը պետք է հարգի Վրաստանի ժողովրդի կամքը և երկրի Սահմանադրությունը։
Վրաստանի հարցը կքննարկվի Եվրամիության բոլոր անդամների մասնակցությամբ, Կալլասը հնարավոր քայլերի թվում նշել է պատժամիջոցների, այդ թվում՝ վիզային սահմանափակումների ներմուծումը։
«Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը չի հարգում վրաց ժողովրդի կամքը»,-ասել է Կալլասը։
Ինչպես հայտնի է, Եվրամիությունը ցանկացած երկրի դեմ կարող է պատժամիջոցներ կիրառել միայն իր բոլոր անդամների համաձայնությամբ։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ժամանակ առաջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարեց վրացական իշխանություններին աջակցելու մասին, դժվար թե Եվրամիությունը որոշի նման պատժամիջոցներ կիրառել։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո 50 մարդ է բերման ենթարկվել։
Ռուսթավի 2 հեռուստաալիքը հաղորդվում է, որ վերջին 3 օրվա ընթացքում բողոքի ցույցերի հետ կապված ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 200-ը։