Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Ժամը 18։00-ին Թբիլիսիում հակաիշխանական ցույցը վերսկսվել է

Թբիլիսիում վերսկսվել է բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց։

Ժամը 18:00-ին  ցուցարարները սահմանափակել են Ռուսթավելի պողոտայի երթեւեկությունը։

Այս պահին ցուցարարները իշխող կուսակցության դեմ կարգախոսներ են վանկարկում և օրենսդիր մարմնի բակ են նետում պիրոտեխնիկա։

Տարածք են տեղակայվել ոստիկանական ուժեր և շտապօգնության մեքենաներ։

Վրաստանի խորհրդարանում երեկ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով վնասվել է 48 սենյակ։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է,  որ շենքի ստորին հարկերում կոտրվել են գրեթե բոլոր պատուհանները, անջատվել է ջեռուցման համակարգն ու գրասենյակային տեխնիկան, այրվել է փայտյա դռներից մեկը։ Վնասվել է նաև համակարգչային լաբորատորիան, բուֆետն ամբողջությամբ ավերվել է։