Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են Խորհրդարանի շենք, կենտրոնական փողոցները կաթվածահար են եղել

Թբիլիսիում բողոքի ցույցը շարունակվում է։

NewsGeorgia-ն հայտնում է, որ  ցուցարարներն առավոտյան հավաքվել են Ճավճավաձեի փողոցում՝ Թբիլիսիի համալսարանի առաջին մասնաշենքի դիմաց։

Ոստիկանության հետ բախումներ մինչ այդ պահը չեն գրանցվել։

Ցուցարարները փակել են Ճավճավաձե քաղաքի կենտրոնական փողոցը և խարույկներ վառել տարածքում։

Ակցիան շարունակելու համար հանրահավաքի մասնակիցները միմյանց սնունդ են մատակարարում։ Անվադողերեն բերվել ցույցի վայր։

Ակցիայի կապակցությամբ պողոտայում դադարեցվել է երթեւեկությունը, կենտրոնական մի շարք փողոցներում խցանումներ են։ Տարածք են տեղակայվել ոստիկանության հատուկ ուժեր։

Գիշերվա ընթացքում Խորհրդարանի տարածքից Օպերայիշենքի  ուղղությամբ շարժվել են ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները, և ցույցերի մասնակիցներին նախազգուշացում է տրվել։ Ոստիկաններին ուղեկցել  են զրահամեքենաներ։ Իրավապահները շարժվում են Ճավճավաձեի փողոցով, որտեղ ցուցարարները ինքնաբուխ բարիկադներ են տեղադրել։

Ռուսթավելի պողոտան և Լագիձեի փողոցը նույնպես շրջափակված են ոստիկաններով: Բացի այդ, Ազատության հրապարակը հսկողության տակ է վերցրել ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցները, ինչպես նաև հատուկ տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։