Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Իդլիբ քաղաքն ազատագրվել է ահաբեկիչներից, ոչնչացվել է Հալեպը գրավող ահաբեկիչ-առաջնորդը

Սիրիական և ռուսական օդուժը ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների որջ համարվող Իդլիբ քաղաքին։

Սիրիայում տեղեկություն է տարածվել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանիի սպանության մասին, որը վերջին երկու օրերին գրավել էր Հալեպը և վերականգնել Իդլիբի ամբողջական վերահսկողությունը։

Արաբական, իսրայելական եւ իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Աբու Մուհամեդ ալ Ջուլանին սպանվել է Իդլիբ քաղաքի վրա ռուսական կործանիչների ավիահարվածի ժամանակ։

HTS-ը դեռ չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։